Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը հավանություն է տվել Թայվանին 360 մլն դոլարի զենքի վաճառքը


Դրվագ Թայվանի նախագահ Լայ Ցինդեի երդմնակալության արարողությունից
Դրվագ Թայվանի նախագահ Լայ Ցինդեի երդմնակալության արարողությունից

Պենտագոնը հայտարարել է, որ գործարքը կօգնի պահպանել քաղաքական կայունությունը տարածաշրջանում

ԱՄՆ պետքարտուղարոթյունը հավանություն է տվել Թայվանին մոտ 360 մլն դոլարի անօդաչուներ և հրթիռներ վաճառելու հնարավոր գործարքին, հայտնել է Պենտագոնի կազմում գտնվող Պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալությունը։

ԱՄՆ-ն պարտավոր է Թայվանին տրամադրել իրեն պաշտպանելու միջոցներ՝ չնայած պաշտոնական դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը, ինչը շարունակաբար զայրացնում է Պեկինին։

Չինաստանը Թայվանը համարում է իր տարածքի մի մասը և մեծացնում է ռազմական ճնշումը կղզու վրա, ներառյալ մայիսին կղզու շրջակայքում անցկացրած ռազմական զորավարժությունները՝ նախագահ Լայ Ցինդեի երդմնակալությունից հետո:

«Զենքի վաճառքը կօգնի բարձրացնել ստացող կողմի անվտանգությունը և կօգնի պահպանել քաղաքական կայունությունը, ռազմական հավասարակշռությունը և տնտեսական առաջընթացը տարածաշրջանում»,- ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ:

XS
SM
MD
LG