Մատչելի հղումներ

Չնայած տարաձայնություններին, ԱՄՆ-ն ու Չինաստանը շարունակում են երկխոսությունը


Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթին
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթին

Սինգապուրում կայացած «Շանգրի-Լա» անվամբ անվտանգության համաժողովին ԱՄՆ և Չինաստանի պաշտպանության նախարարները քննարկել են իրավիճակն Ասիայում։

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի առաջին անգամն էր դեմառդեմ հանդիպում իր չինացի գործընկերոջը՝ պաշտպանության նախարար Դոն Ցզուին։

Մինչ վերջերս Պեկինը մերժում էր նման՝ բարձր մակարդակի բանակցությունները։

«Միշտ բաց ենք եղել [մտքերի] փոխանակման և համագործակցության համար, բայց դա պահանջում է, որ երկու կողմերն էլ հանդիպեն միմյանց կես ճանապարհին»,- ասել է Չինաստանի պաշտպանության նախարարը։

Բնականաբար, ամերիկա-չինական տարաձայնությունները պահպանվում են:

Չինացի գեներալ-լեյտենանտ Ցզին Ցիանֆենն ասել է․ «Փաստերը ցույց են տալիս, որ ԱՄՆ-ն ամենից կոռումպացված երկիրն է, համաշխարհային առաջընթացի ամենամեծ խոչընդոտը և տարածաշրջանային խաղաղության ու կայունության ամենամեծ մարտահրավերը»:

Չնայած տարաձայնություններին, ԱՄՆ-ն ու Չինաստանը շարունակում են երկխոսությունը
please wait

No media source currently available

0:00 0:01:37 0:00

Օսթինը ընդգծել է՝ պատերազմից հնարավոր է խուսափել, և անհրաժեշտ է երկխոսություն իրականացնել․ «Ամեն խոսակցություն հաջողված չի լինի, բայց կարևոր է, որ շարունակենք խոսել միմյանց հետ»։

Իսկ խոսելու շատ բան կա, ներառյալ՝ Չինաստանի ռազմական սպառնալիքները ժողովրդավարական Թայվանին, կամ Հարավչինական ծովում չինական ռազմանավերի ոտնձգություններ ֆիլիպինյան նավերի դեմ:

«Եթե դիտավորյալ կերպով Ֆիլիպինների քաղաքացի սպանվի, համապատասխան կերպով կարձագանքենք»,- անդրադառնալով Հարավչինական ծովում ստեղծված իրավիճակին՝ հայտարարել է Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս-կրտսերը։

Տարածաշրջանի գծով վերլուծաբանների խոսքով, այդ թեժ կետերն աստիճանաբար կշիռ են հավաքում ԱՄՆ-Չինաստանի եկխոսության օրակարգում, բայց կարևոր է նաև, որ Չինաստանը համաձայնել է շարունակել երկխոսությունը։

XS
SM
MD
LG