Մատչելի հղումներ

Բլինքենը Ֆիդանի հետ քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին՝ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիյադում
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին՝ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիյադում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին՝ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիյադում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում:

«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիյադում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում: Պետքարտուղար Բլինքենը և արտգործնախարար Ֆիդանը քննարկել են [Գազայի հատվածում] անհապաղ զինադադարի հասնելու ջանքերը, որը կապահովի պատանդների ազատ արձակումը և կօգնի մեղմել Գազայում պաղեստինցիների տառապանքը: Պետքարտուղարն ընդգծել է, որ «Համասի» հրաժարվելը համաձայնությունից հանգեցրել է հակամարտության շարունակմանը, և հորդորել է գործադրել բոլոր ջանքերը՝ համոզելու «Համասին» ընդունել անհապաղ հրադադարի առաջարկը, որն առկա է սեղանին: Պետքարտուղարը և արտգործնախարարը նաև քննարկել են ընթացիք ջանքերը՝ տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղության ապահովման ուղղությամբ, այդ թվում՝ Իսրայելին անվտանգության երաշխիքների տրամադրմամբ պաղեստինյան պետության հաստատման [հեռանկարը]: Պետքարտուղար Բլինքենն ընդգծել է Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումից խուսափելու կարևորությունը»,- ասված է Միացյալ Նահանգների պետքարտուղարության հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG