Մատչելի հղումներ

Պատրաստ ենք նպաստել Երևանի ու Բաքվի միջև հետագա կառուցողական շփումներին բոլոր մակարդակներում. G7 երկրների հայտարարություն


Ապրիլի 17-19-ը Մեծ Յոթնյակի (G7) երկրների արտգործնախարարները և ԵՄ բարձր ներկայացուցիչը հանդիպել են Իտալիայի Կապրի կղզում՝ Ուկրաինայի պատերազմն ու այլ գլոբալ խնդիրներ քննարկելու համար
Ապրիլի 17-19-ը Մեծ Յոթնյակի (G7) երկրների արտգործնախարարները և ԵՄ բարձր ներկայացուցիչը հանդիպել են Իտալիայի Կապրի կղզում՝ Ուկրաինայի պատերազմն ու այլ գլոբալ խնդիրներ քննարկելու համար

Իտալիայում կայացած հանդիպման արդյունքում G7 երկրների արտգործնախարարներն ընդոնել են համատեղ հայտարարություն, ուր անդրադարձել են նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերություններին

«Մենք հորդորում ենք Հայաստանին և Ադրբեջանին լիովին հանձնառու մնալ խաղաղ գործընթացին՝ արժանապատիվ և տեւական խաղաղությանը հասնելու համար՝ հիմնված ուժի չկիրառման, ինքնիշխանության հարգման, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա», ասված է Իտալիայի Կապրի կղզում Մեծ Յոթնյակի խմբի (G7) երկրների արտգործնախարարների հանդիպման եզրափակիչ հայտարարության տեքստում: «Մենք հիշատակում ենք 2023 թվականի դեկտեմբերի 7-ին կողմերի միջև հրապարակված Համատեղ հայտարարությունը և հորդորում ենք նրանց պահպանել համագործակցության այդ ոգին իրենց հետագա փոխգործակցություններում։ Հետագա էսկալացիան անընդունելի է»,- նշել են G7 երկրների արտաքին գերատեչության ղեկավարները:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-19-ը Մեծ Յոթնյակի (G7) երկրների արտգործնախարարները և ԵՄ բարձր ներկայացուցիչը հանդիպել են Իտալիայի Կապրի կղզում՝ Ուկրաինայի պատերազմն ու այլ գլոբալ խնդիրներ քննարկելու համար: Բանակցոթյունների արդյունքում Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Միացյալ Թագավորության և ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարները և Եվրամիության բարձր ներկայացուցիչը ընդունել են համատեղ հայտարարոթյուն, ուր «Հարավային Կովկաս» վերնագրված հատվածում անդրադարձել են նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերություններին և բանակցային գործընթացին:

Հայտարարությունն ընդգծում է. «Մենք կոչ ենք անում Ադրբեջանին լիովին կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները և խրախուսել համապատասխան քայլեր՝ իրենց տները վերադառնալու ցանկություն ունեցող փախստականների և տեղահանվածների անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձը ապահովելու համար»։

Մեծ Յոթնյակի նախարարները Իտալիայում են
please wait

No media source currently available

0:00 0:00:23 0:00

Հայտարարության մեջ նաև ասված է. «Մեծ յոթնյակը» և նրա անդամները պատրաստ են նպաստել հետագա կառուցողական շփումներին բոլոր մակարդակներում, հատկապես ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից տրամադրված բանակցային հաստատված ձևաչափերում, որոնց մշտական ջանքերը մենք բարձր ենք գնահատում:

Մենք վերահաստատում ենք 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին հանձնառության կարևորությունը, որով Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Մենք խրախուսում ենք ավելի մեծ տարածաշրջանային համագործակցություն և բոլոր սահմանների վերաբացում, ներառյալ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը»,- ասված է հայտարարության տեքստում:

XS
SM
MD
LG