Մատչելի հղումներ

G7-ի ֆինանսների նախարարները կքննարկեն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները


Ուկրաինային աջակցությունը և հակառուսական միջոցները կլինեն քննարկման հիմնական թեմաները, ասել է Ճապոնիայի ֆինանսների նախարարը

G7-ի ֆինանսական առաջնորդները հինգշաբթի կհանդիպեն՝ քննարկելու Ռուսաստանի դեմ ուղղված միջոցները, որոնք ճնշում կգործադրեն երկրի վրա՝ դադարեցնելու պատերազմն Ուկրաինայում, ասել է Ճապոնիայի ֆինանսների նախարար Սունիչի Սուզուկին։

Ճապոնիան կնախագահի G7-ի ֆինանսների նախարարների և այդ երկրների կենտրոնական բանկի ղեկավարների հանդիպումը Հնդկաստանի Բանգալոր քաղաքում:

Հանդիպումը տեղի կունենա Ուկրաինա ռուսական ներխուժման առաջին տարելիցի նախօրեին։

Պատերազմը շարունակվում է՝ չնայած G7 երկրների և այլ պետությունների կողմից Ռուսաստանի դեմ մի շարք սահմանափակող միջոցների։

«Ուկրաինային աջակցությունը և Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կլինեն քննարկման հիմնական թեմաները», - ասել է Սուզուկին մամուլի ասուլիսում։ «Մենք կշարունակենք սերտորեն աշխատել G7-ի և միջազգային հանրության հետ՝ ուժեղացնելու պատժամիջոցները՝ հասնելու վերջնական նպատակին, այն է՝ խրախուսել Ռուսաստանին դուրս գալ Ուկրաինայից»:

Սույն հոդվածը կազմվել է REUTERS լրատվականի տեղեկության հիման վրա:

XS
SM
MD
LG