Նոյեմբերին կայանալիք ընտրություններում նրանց նոր առճակատումը գնալով ավելի անխուսափելի է թվում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաղթել են Միչիգանի նախնական ընտրություններում՝ ավելի մեծացնելով համընդհանուր ընտրություններում միմյանց դիմակայելու հնարավորությունները։
Բայդենը հաղթել է Մինեսոտայի կոնգրեսական Դին Ֆիլիպսին, որը Դեմոկրատական կուսակցությունում նրա միակ նշանակալի մրցակիցն էր:
Պաշտոնական արդյունքները ցույց են տալիս, որ նախագահը ստացել է ձայների 81 տոկոսը։
Բայց դեմոկրատները նաև ուշադիր հետևում են, թե ընտրողներից քանիսն են նշում «չեն սատարում կոնկրետ թեկնածուի» վանդակը:
Բանն այն է, որ Միչիգանը դարձել է Գազայի հատվածում պատերազմի հետ կապված Բայդենի գործողություններից դժգոհ ընտրողների ակտիվության էպիկենտրոնը։ Բայց մինչ այժմ նման ձայների թիվը 13 տոկոսից պակաս է։
Ինչ վերաբերում է Թրամփին, ապա նա ԱՄՆ հինգ նահանգներում արդեն հեշտությամբ հաղթել է հանրապետականների փրայմերիզներում։ Հաղորդվում է, որ Միչիգանում նա ստացել է ձայների մոտ 68 տոկոսը:
Բայդենն ու Թրամփը հաղթել են Միչիգանի փրայմերիզներում
Նոյեմբերին կայանալիք ընտրություններում նրանց նոր առճակատումը գնալով ավելի անխուսափելի է թվում