Մատչելի հղումներ

Նյու Հեմփշիր նահանգը կարող է անակնկալ մատուցել ամերիկյան նախընտրևական արշավում


Նյու Հեմփշիր նահանգում երեքշաբթի ԱՄՆ նախագահի թեկնածուների ներկուսակցական ընտրություններ են
Նյու Հեմփշիր նահանգում երեքշաբթի ԱՄՆ նախագահի թեկնածուների ներկուսակցական ընտրություններ են

ԱՄՆ-ի հյուսիսարևելյան փոքր՝ Հայաստանից էլ տարածքով փոքր Նյու Հեմփշիր նահանգում երեքշաբթի ԱՄՆ նախագահի թեկնածուների ներկուսակցական ընտրություններ են՝ փրայմերիզները։ Ինտրիգը հանրապետականների մոտ է․ ինչ Ֆլորիդայի նահանգապետ, հանրապետական թեկնածու Ռոն ԴեՍանտիսը հայտարարեց, թե դուրս է գալիս ընտրապայքարից

Ոմանք ուղղակի մեծամատություն են անվավել Բայդենի որոշումը՝ իր անունը չներառել Նյու Հեմփշիրի դեմոկրատների ներկուսակցական ընտրությունների՝ փրայմերիզի քվեաթերթիկում։

«Մենք պատրաստվում ենք աջակցել Ջո Բայդենին, քանի որ գիտենք՝ Դոնալդ Թրամփը լինելու է հանրապետականների թեկնածուն։ Այն, ինչ կարող ենք անել՝ ժողովրդավարությունը փրկելու համար, Դոնալդ Թրամփին կանգնեցնելն է»,- ասում է Դեմոկրատական կուսակցության նահանգային նախկին ղեկավար Քեթի Սալիվանը:

Նեևրկայում Ռեյ Բաքլին է նախագահում է Նյու Հեմփշիրի Դեմոկրատական կուսակցությունը, սակայն երեքշաբթի նա չի քվեարկի Բայդենի օգտին։։

«[Կուսակցության] նախագահի պաշտոնում իմ ընտրվելուց ի վեր, պարբերաբար գրել եմ [ԱՄՆ նախկին նախագահ] Ջիմի Քարթերին՝ ցույց տալու, որ անաչառ եմ»,- ասում է Բաքլին:

Բաքլին նախկինում քվեարկել է գործող դեմոկրատ նախագահների օգտին: Լիովին այլ իրավիճակ է այս անգամ…։

«Մենք շոկի մեջ էինք և ապշած»,- ասում է նա:

Թեև Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեն որոշեց Նյու Հեմփշիրի փոխարեն առաջին փրայմերիզն անցկացնել Հարավային Կարոլինայում՝ նկատի ունենալով, որ տեղի ընտրողներն ավելի տարբերակված են քվեարկում, սակայն Նյու Հեմփշիրում, այնուամենայնիվ, որոշեցին չհրաժարվել փրայմերիզի անցկացումից։ Ի պատասխան՝ Բայդենի թիմը որոշեց նախագահի անունը չներառել ներկուսակցական քվեաթերթիկում, սակայն ընտրողները կարող են ձեռքով գրել նրա անունը քվեաթերթիկի վրա և նետել արկղը։

Հանրապետականների մոտ այլ պատմություն է

«Սիրում ենք Թրամփին։ Նա պայքարում է մեզ համար»,- ասում է Նյու Հեմփշիրի բնակիչ Դերեկ Լևինը:

«Քանի՞ պատերազմ ենք ունեցել, երբ նա նախագահ էր։ Բոլորը ուրախ էին, բոլորը փող էին աշխատում»,- ասում է մեկ այլ ընտրող՝ Դի Բոյսվերտը:

Դիտորդների խոսքով, Նյու Հեմփշիրում հանրապետական ընտրազանգվածը, որը սովորաբար կողմ է հարկերի ու կառավարության ծախսերի կրճատմանը, կարող է Նիկի Հեյլիի վերջին հնարավորությունը լինել՝ Թրամփին կանգնեցնելու համար:

Երեքշաբթի երեկոյան պարզ կլինի՝ ինչ են մտածում Նյու Հեմփշիրում:

XS
SM
MD
LG