Մատչելի հղումներ

Միչիգանի Գերագույն դատարանը թույլատրել է Թրամփին առաջադրվել 2024 թվականի ընտրություններին


Դոնալդ Թրամփ
Դոնալդ Թրամփ

Անցյալ շաբաթ Կոլորադոյի Գերագույն դատարանը հակառակ որոշում էր կայացրել:

Միչիգանի Գերագույն դատարանը հրաժարվել է քննարկել մի խումբ ընտրողների բողոքը Դոնալդ Թրամփին 2024 թվականի նախագահական ընտրություններում մասնակցելու իրավունքից զրկելու համար՝ կապված 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա հարձակման ժամանակ իր ունեցած դերակատարման համար:

Որոշումը Թրամփին թույլ է տալիս առաջադրվել։

Ընտրողները ձգտում էին Թրամփին որակազրկել՝ հինվելով սահմանադրական այն դրույթի վրա, որն արգելում է «ապստամբությանը կամ խռովությանը» մասնակցած յուրաքանչյուր անձին զբաղեցնել պետական պաշտոն, եթե նախկինում հավատարմության երդում են տվել Միացյալ Նահանգներում:

Միչիգանի դատարանի որոշումը հակասում է անցյալ շաբաթ Կոլորադոյի Գերագույն դատարանի որոշմանը, որով Թրամփին որակազրկել էր մասնակցելուց նույն սահմանադրական դրույթի հիմնա վրա:

Միչիգանի դատարանի որոշման մասին ավելի վաղ հայտնել էր CNN-ը։

XS
SM
MD
LG