Մատչելի հղումներ

Կմասնակցի արդյո՞ք Թրամփը նախագահական գալիք ընտրարշավին


ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը վերջին 18 ամսվա ընթացքում առաջին անգամ կվերադառնա երկրի մայրաքաղաք Վաշինգտոն: Այսօր շատ են քննարկումները նախկին նախագահի՝ Հանրապետական կուսակցության վրա ունեցած ազդեցության և 2024 թվականի նախագահական ընտրարշավին Թրամփի մասնակցության մտադրությունների մասին:

Թրամփը ելույթ կունենա America First Policy Institute հաստատության կողմից կազմակերպված ժողովին, որը ստեղծվել է իր նախկին օգնականների կողմից՝ նախկին նախագահի քաղաքականությունը խթանելու համար:

Թրամփը ելույթ կունենա Վաշինգտոնում
please wait

No media source currently available

0:00 0:01:32 0:00

Սակայն, ինչպես նշում է Associated Press-ի լրագրող Դարլին Սուպերվիլը, Վաշինգտոնում շատ բան է փոխվել այն բանից հետո, երբ Թրամփը լքել է Սպիտակ տունը:

«Թրամփ հյուրանոցն այլևս չկա: Մեկ այլ բան, որը տարբերվում է Դոնալդ Թրամփի Վաշինգտոնում եղած ժամանակներից, այն է, որ այժմ Վաշինգտոնը լիովին տեղեկացված է հունվարի 6-ի իրադարձություններից հանձնաժողովի ամառվա ընթացքում կայացած ութ լսումների միջոցով: Վկայություններ, տեսանյութեր, տեքստային հաղորդագրություններ այն մասին, թե ինչ մասնակցություն է ունեցել նախագահը հունվարի 6-ի հուզումներին, նրա կողմնակիցների մասին, որոնք հարձակվել էին Կապիտոլիումի շենքի վրա, կոտրել պատուհանները, ծեծել ոստիկաններին և թե ինչպես է նա մի քանի ժամ նստել Սպիտակ տանը այն ժամանակ, երբ այս ամենը տեղի էր ունենում, և չի կատարել որևէ հեռախոսազանգ՝ օգնություն կամ Ազգային գվարդիա այնտեղ ուղարկելու համար կամ նույնիսկ իր փոխնախագահ Մայք Փենսի որպիսության մասին հետաքրքվելու համար»,- ասում է Associated Press-ի լրագրող Դարլին Սուպերվիլը:

Թրամփի կողմնակիցները հայտնել են, որ նախկին նախագահը ամռանը կարող է հայտարարել Սպիտակ տան ղեկավարի համար ընտրարշավին իր մասնակցության մասին:

XS
SM
MD
LG