Մատչելի հղումներ

Թրամփին մեղադրանք է առաջադրվել 2020 թվականի ընտրությունների արդյունքները չեղարկելու փորձերի համար


ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփ

Չնայած ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ ներկայացված բազմաթիվ մեղադրանքներին, Սպիտակ տան նախկին ղեկավարը շարունակում է իր ընտրապայքարը։ Երեքշաբթի Թրամփի դեմ նոր մեղադրանքներ են ներկայացվել՝ 2020 թվականի ընտրությունների արդյունքները չեղարկելու փորձերի համար։

Դոնալդ Թրամփ․ պետք է սիրել նրան կամ ատել։ Ամերիկացիներից շատերի կարծիքով, Թրամփի պարագայում միջին տարբերակը բացառված է:

Նախկին նախագահն իր դեմ առաջ քաշված մեղադրանքները փորձում է ծառայեցնել իր քաղաքական շահերին՝ հայտարարելով, որ մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն:

«Անմիտ մեղադրանքներ են, և նրանք դիմում են նման քայլի՝ հույս ունենալով միջամտել ընտրություններին: Այն ամենն է, ինչ ցանկանում են անել: Նրանք ցանկանում են վնասել առաջատար թեկնածուին»:

Հարցումները ցույց են տալիս, որ յուրաքանչյուր մեղադրանքից հետո, նրա աջակիցների քանակը աճում է, և նա երկնիշ տարբերությամբ առաջ է ԱՄՆ նախագահի աթոռի համար պայքարող հանրապետական մյուս թեկնածուներից:

Չնայած ներկայացված բազմաթիվ մեղադրանքներին, Թրամփը շարունակում է իր ընտրապայքարը
please wait

No media source currently available

0:00 0:02:44 0:00

Զարմանալին նաև այն է, որ նախագահական ընտրապայքարում Թրամփի բազմաթիվ մրցակիցներ, ներառյալ՝ նրան ամենից մոտ գտնվողը՝ Ֆլորիդայի հանրապետական նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը, հայտարարում են, որ համաձայն են Թրամփի հետ:

Նույն դիրքորոշման են Կոնգրեսի որոշ ազդեցիկ հանրապետականներ։

«Նրանք՝ [Արդարադատության նախարարությունը] հետապնդում են բոլորին, ովքեր պայքարում են [գործող] նախագահի դեմ։ Այնպիսի տպավարություն է, որ եթե մասնակցեք ընտրություններին, հավանական է, որ ձեզ նույնպես մեղադրանք կառաջադրվի»:

Ոմանք չեն թաքցնում իրենց զայրույթը հատուկ դատախազ Ջեք Սմիթի նկատմամբ, ով ղեկավարում էր հետաքննությունը, ինչի արդյունքում երեքշաբթի նոր մեղադրանք ներկայացվեց 2020 թվականի ընտրություններում պարտվելուց հետո իշխանությունը պահելու Թրամփի փորձերի առնչությամբ:

Հանրապետական կոնգրեսական Մարջորի Թեյլոր Գրին․ «Այն, ինչ անում է Ջեք Սմիթը, զինված կառավարության գործողություն է։ Նա պարզապես զինում է Արդարադատության նախարարությանն ընդդեմ նախագահ Թրամփի՝ կատարյալ սուտ ներկայացնելով նախագահ Թրամփի և հունվարի 6-ին տեղի ունեցածի վերաբերյալ»:

«Ամերիկայի Ձայնի» հետ զրույցում Տեխասի համալսարանի պատմության պրոֆեսոր Ջերեմի Սուրին կարծիք հայտնեց՝ նման աջակցությունը բխում է Թրամփի շահերից։

«Աջակցությունը, որը Թրամփը ստանում է հանրապետական այլ թեկնածուներից և հանրապետական պաշտոնյաններից, արդյունք է այն բանի, որ հանրապետականների փրայմերիզը՝ երկրի նախագահի պաշտոնի համար կուսկացությունից թեկնածու ընտրելու համակարգը բավականին խառն է։ Այն թույլ է տալիս, որ հանրապետականների մի փոքր խումբ, ովքեր մասնակցում են փրայմերիզներին, բայց չեն ներկայացնում կուսակցությունը, ներկուսակցական ընտրություններում ստանան ձայների մեծ մասը, ինչ էլ որոշում է, թե ով է լինելու կուսակցության թեկնածուն»:

Սպիտակ տունը բազմիցս հայտարարել է՝ որևէ առնչություն չունի Թրամփին ներկայացված մեղադրանքների հետ:

Թեև հնարավոր է Բայդենն առնչություն չունի ստեղծված իրավիճակի հետ, սակայն այն խնդիր է։ Ըստ Ջերեմի Սուրիի, երկրի նախագահը պետք է երեք բան անի։ Առաջին՝ պաշտպանի մարդկանց՝ քվեարկելու հնարավորությունը: Երկրորդ՝ համոզվի, որ արդարադատության համակարգը անում է իր գործը: Երրորդ, կրթի հասարակությանը։

Նա ընդամենը մեկ տարի ունի, մինչ Ամերիկան կքվեարկի:

XS
SM
MD
LG