Մատչելի հղումներ

ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է, որը չպետք է ունենա քաղաքական և աշխարհաքաղաքական օրակարգ. Փաշինյան 


Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստ, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնություն, 25 դեկտեմբերի, 2023թ.
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստ, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնություն, 25 դեկտեմբերի, 2023թ.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա այցով ժամանել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, ու ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին

ՀՀ վարչապետի լրատվական ծառայության հաղորդմամբ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Սանկտ Պետերբուրգ և դեկտեմբերի 25-ին մասնակցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին:

Լրատվական ծառայության հաղորդագրության մեջ ասված է. «Նախ տեղի է ունեցել նեղ, այնուհետև ընդլայնված կազմով նիստը, որին մասնակցել է նաև Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Աբբաս Ալի-Աբադին:

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից առաջ այսօր ԵԱՏՄ անդամ պետությունների և Իրանի միջև ստորագրվել է ազատ առևտրի մասին համաձայնագիր: Այն ԵԱՏՄ երկրների կողմից ստորագրել են փոխվարչապետները, հայկական կողմից` Մհեր Գրիգորյանը, իսկ իրանական կողմից` Աբբաս Ալի-Աբադին:»

Հաղորդագրության համաձայն՝ ընդլայնված կազմով նիստում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, ուր, մասնավորապես, ասել է.

«Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռուսական կողմին և անձամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին այսօրվա միջոցառումն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու համար։

2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնությունից ստանձնում է ԵԱՏՄ մարմիններում նախագահությունը, ինչի կապակցությամբ մենք անդամ երկրների աջակցության և արդյունավետ համագործակցության հույս ունենք` մեր առջև դրված խնդիրների իրականացման նպատակով։

Խորհրդանշական է, որ Հայաստանի նախագահությունը համընկնում է ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի ստորագրման տասնամյակի հետ, որի հիմքում այն բազային հիմնադրույթն է, որ ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է, որը չպետք է ունենա քաղաքական և, առավել ևս՝ աշխարհաքաղաքական օրակարգ»,- ասել է վարչապետ Փաշինյանը:

Նմանատիպ

XS
SM
MD
LG