Մատչելի հղումներ

Պետքարտուղար Բլինքենն ակնկալում է շուտով Վաշինգտոնում հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին. Ջեյմս Օ՛Բրայան


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայանը դրական և կառուցողական է որակել Բաքվում ունեցած իր հանդիպումները, X սոցցանցի իր էջում կատարած գրառման մեջ: Ամերիկացի բարձաստիճան դիվանագետը, մասնավորապես, նշել է. 

«Բաքվում դրական և կառուցողական հանդիպումներ եմ ունեցել։ Ինչպես ասացի նախագահ Ալիևին, ԱՄՆ-ը ողջունում է Կենտրոնական բանկի ղեկավարի և էներգետիկայի նախարարի այցերը, և պետքարտուղար Բլինքենն ակնկալում է շուտով Վաշինգտոնում հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Բայրամովին և Միրզոյանին՝ խաղաղ բանակցությունների համար»:

Հիշեցնենք, որ Ջեյմս Օ՛Բրայանը դեկտեմբերի 6-ին այցելել է Բաքու, ուր հանդիպումներ է ունեցել նախագահ Ալիևի ու արտգործնախարար Բայրամովի հետ:

XS
SM
MD
LG