Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը հաստատել է Իսրայելում սպանված ինը ամերիկացիների մասին


Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլեր
Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլեր

Երկուշաբթի Միացյալ Նահանգները հաստատել է Իսրայելում ինը ամերիկացիների մահվան մասին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի զինյալների միջև սկսված հակամարտության հետևանքով։

Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ցավակցություն է հայտնել զոհերին և բոլոր տուժածների ընտանիքներին:

«Մենք շարունակում ենք ուշադիր հետևել իրավիճակին և կապի մեջ ենք իսրայելցի մեր գործընկերների և տեղական իշխանությունների հետ», - ասվում է Պետդեպարտամենտի երկուշաբթի օրը տարածած հայտարարության մեջ: «Մենք կապի մեջ ենք ընտանիքների հետ և տրամադրում ենք բոլոր անհրաժեշտ հյուպատոսական օգնությունը»։

«Կարող ենք հաստատել, որ կան նաև անհայտ կորած ԱՄՆ քաղաքացիներ: Մենք աշխատում ենք մեր իսրայելցի գործընկերների հետ՝ պարզելու նրանց գտնվելու վայրը»,- նշված է փաստաթղթում։

Պետդեպարտամենտը խորհուրդ է տալիս տարածաշրջանում ապրող ԱՄՆ քաղաքացիներին այցելել «travel.state.gov» դեսպանատան կայքը:

XS
SM
MD
LG