«ՄԱԿ Փախստականների հարցերով գործակալությունը և մարդասիրական այլ գործընկերներն ուժեղացնում են իրենց աջակցությունը Հայաստանի իշխանություններին, սակայն շատ հրատապ պահանջվում է նաև միջազգային օգնություն»:
Բացի այդ, շաբաթ օրը Իտալիայի վարչապետի աշխատակազմը հաղորդագրություն է տարածել, որ Հայաստանը օգնություն է խնդրել Եվրոպական Միությունից՝ Լեռնային Ղարաբաղից ժամանած փախստականների հետ կապված հարցում։ Դրա մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Երևանը ԵՄ-ից խնդրել է տրամադրել ժամանակավոր կացարաններ և բժշկական պարագաներ, ասված է իտալական կողմի հաղորդագրության մեջ: