Մատչելի հղումներ

Ժամանակն է, որ մենք պատասխանատվության ենթարկենք Ադրբեջանին իր անընդունելի էթնիկ զտումների և ագրեսիայի համար. ԱՄՆ-ի սենատորներ


ԱՄՆ սենատորներ Բիլ Քեսսիդի
ԱՄՆ սենատորներ Բիլ Քեսսիդի

ԱՄՆ սենատորներ Բիլ Քեսսիդին, Ժաննա Շահինը, Փիթ Ռիքեթսը, Գարի Փիթերսը, Ջոն Քենեդին և Քրիս Վան Հոլենը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով Բայդենի վարչակազմին հրատապ քայլեր ձեռնարկել՝ «զսպելու Ադրբեջանի ցանկացած ռազմական գործողությունը Հայաստանի դեմ»։

Դրա մասին հայտնի է դարձել սենատոր Քեսսիդինի գրրասենյակի տարածած հաղորդագրության միջոցով:

«Այն, ինչ մենք տեսնում ենք Լեռնային Ղարաբաղում, խորապես մտահոգիչ է: Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերը, դարավոր բնիկ բնակչությունը, ստիպված էր լքել իրենց նախնիների հայրենիքը Ադրբեջանի կառավարության կողմից իրենց դեմ ուղղված բռնությունների պատճառով: Սա համապատասխանում է էթնիկ զտումների սահմանմանը: Մտահոգիչ է նաև, որ կան նախանշաններ, որ Ադրբեջանի զինուժը կարող է ապագա հարձակումներ իրականացնել: Թեև մենք բարձր ենք գնահատում Բայդենի վարչակազմի ջանքերը՝ ուղղված նոր հումանիտար ճգնաժամին, այդ ջանքերը մինչ այժմ չեն կարողացել համոզել նախագահ Ալիևին փոխել ուղեգիծը։ Ապագա աղետի հետագա կանխարգելումը պահանջում է այսօր արդեն ուժեղ արձագանք առանց հապաղման»:

«Մենք կոչ ենք անում վարչակազմին համակարգել գործողությունները Եվրամիության հետ և Ալիևի վարչակարգին հասկացնել, որ ցանկացած հետագա ռազմական գործողություն բացարձակապես անընդունելի է և կունենա հետևանքներ։ Չափազանց կարևոր է, որ ԱՄՆ-ը, մեր եվրոպացի գործընկերների հետ միասին, լրացուցիչ մարդասիրական օգնություն ուղարկի, միջազգային դիտորդներ ներգրավի Լեռնային Ղարաբաղում, բացի հայ-ադրբեջանական սահմանի երկու կողմերից, և հավաստիացնի հայ բնակչությանը մեր անսասան աջակցության մեջ: Ժամանակն է, որ մենք պատասխանատվության ենթարկենք Ադրբեջանին իր անընդունելի էթնիկ զտումների և ագրեսիայի հստակ օրինակների համար»,- շարունակել են սենատորները։

Երկու շաբաթ առաջ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը խորը մտահոգություն հայտնեց Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի դաժան շրջափակման կապակցությամբ, ինչպես նաև հայտնեց աճող մտավախություն, որ այն կարող է հետագա ռազմական ագրեսիա իրականացնել, որն էլ տեղի ունեցավ վերջին օրերին, նշված է սենատոր Քասսիդիի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:

Նմանատիպ

XS
SM
MD
LG