Մատչելի հղումներ

«Մենք բավականին լուրջ ենք վերաբերվում տարածաշրջանում միջազգային առաքելությանը». Մեթյու Միլլերը՝ ԼՂ-ում տիրող իրավիճակի մասին


 Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլեր
Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլեր

Հինգշաբթի սեպտեմբերի 28-ին Պետդեպարտամենտի ամենօրյա մամուլի ճեպազրույցում մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը կրկին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին: Խոսնակը ընդգծել է տեղահանվածների ապահովությունը և հումանիտար կարիքները հոգալու կարևորությունը և հավելել, որ հարցի շուրջ միջազգային առաքելություն է իրականացվում:

Խոսնակը նաև նշել է, որ ԱՄՆ կառավարությունը բավական լուրջ է վերաբերվում ԼՂ-ում տիրող իրավիճակի շուրջ միջազգային առաքելությանը.

«Մենք այնքան լուրջ ենք վերաբերվում միջազգային առաքելությանը, որ պետքարտուղարը ( Էնթոնի Բլինքենը) բարձրացրել է այս հարցը Ադրբեջանի նախագահի հետ զրույցի շրջանակներում»:

Ըստ խոսնակի, Ադրբեջանի հայտարարությունն այն մասին, որ նրանք աջակցում են միջազգային առաքելություն իրականացնելու որոշմանն արվել է ԱՄՆ-ի այդ հարցի շուրջ հետևողականության շնորհիվ:

Հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն գործողություններ է ծավալում ԼՂ-ից տարահանվածներին օգնություն ցուցաբերելու համար, Միլլերը հիշեցրեց, որ մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով, ԱՄՆ ՄԶԳ-ն տարածաշրջանում տեղակայել է աղետներին աջակցող թիմ:

«Թիմը կգնահատի իրավիճակը և կբացահայտի առաջնահերթ կարիքները՝ օժանդակությունը մեծացնելու և շտապ անհրաժեշտ օգնություն տրամադրելու համար»,- հավելել է խոսնակը:

XS
SM
MD
LG