Մատչելի հղումներ

Հանրապետական ​​կուսակցության 7 հավանական նախագահի թեկնածուները կանցկացնեն իրենց երկրորդ բանավեճը


Ռոնալդ Ռեյգանի նախագահական գրադարանը՝ 2023 թվականի սեպտեմբերի 26-ին
Ռոնալդ Ռեյգանի նախագահական գրադարանը՝ 2023 թվականի սեպտեմբերի 26-ին

Կւսակցության հիմնական թեկնածուն՝ Դոնալդ Թրամփը, կրկին բաց կթողնի բանավեճը

Հաջորդ տարվա նախագահական ընտրություններում իրենց կուսակցության պաշտոնական առաջադրման համար պայքարող յոթ հանրապետականներն իրենց երկրորդ բանավեճի համար կհանդիպեն չորեքշաբթի օրը:

Այնուամենայնիվ, Կալիֆոռնիայի Ռոնալդ Ռեյգանի նախագահական գրադարանում անցկացվող միջոցառմանը ներկա չի գտնվի հանրապետականների մրցավազքի ներկայիս առաջատար, նախկին նախագահ Դոնալդ Թրամփը:

Բանավեճին կմասնակցեն նախկին փոխնախագահ Մայք Փենսը, Հարավային Կարոլինայի նախկին նահանգապետ Նիկի Հեյլին, Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը, Հյուսիսային Դակոտայի նահանգապետ Դագ Բուրգումը, Հարավային Կարոլինայի սենատոր Թիմ Սքոթը, Նյու Ջերսիի նախկին նահանգապետ Քրիս Քրիստին և ձեռնարկատեր Վիվեկ Ռամասվամին:

Առաջին բանավեճից միակ փոփոխությունը կլինի Արկանզասի նախկին նահանգապետ Ասա Հաթչինսոնի բացակայությունը, քանի որ նա այլևս չի համապատասխանում Հանրապետական ազգային կոմիտեի կողմից սահմանված չափանիշներին:

Պահանջներին համապատասխանելու համար թեկնածուն երկու համապետական հարցումների արդյունքում պետք է ունենա առնվազն 3% աջակցություն:

Բանավեճին մասնակցելու փոխարեն Թրամփը նախատեսում է չորեքշաբթի ելույթ ունենալ Միչիգանի ավտոարդյունաբերական մասեր մատակարարող գործարանում: Հարկ է նշել, որ այս ընկերության աշխատակիցները արհմիության անդամներ չեն։

XS
SM
MD
LG