Մատչելի հղումներ

Երևանը հեռանում է Մոսկվայից Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմի ֆոնին. վերլուծաբաններ


Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ
Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն հայտարարել է, որ անվտանգության ոլորտում Մոսկվայի նկատմամբ միակողմանի կողմնորոշումը ռազմավարական սխալ է եղել:

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները նկատելիորեն վատթարացել են Երևանի վերջին հայտարարությունների ֆոնին այն մասին, թե պաշտպանական պայմանագրի համաձայն չկա վստահություն Մոսկվայի կարողության նկատմամբ պաշտպանության հարցում օգնելու համար, ինչի հետևանքով Ադրբեջանի հետ լարվածության ֆոնին այլ գործընկերներ է փնտրում:

Հիշեցնենք, որ Հայաստանում կա ռուսական ռազմաբազա: Երևանը նաև Մոսկվայի միակ ռազմավարական դաշնակիցն է Հարավային Կովկասում, տարածաշրջան, որտեղով անցնում են նավթագազային խողովակները։

Եթե Ռուսաստանը նվազեցնի իր ներկայությունը Հայաստանում, դա կարող է դուռ բացել Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի, Չինաստանի և արևմտյան այլ երկրների համար:

«Ռուսաստանի ձախողումները Ուկրաինայում ստիպել են նրա նախկին հաճախորդներին փնտրել այլ, ավելի հուսալի պաշտպաններ», - ասում է Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Էնթոնի Բրենթոնը: «Վստահ եմ, որ նա (Ռուսաստանը) կանի հնարավոր ամեն բան՝ վստահեցնելու մյուսներին (մասնավորապես՝ Սիրիային) իր շարունակական աջակցության մեջ»:

Հայաստանը, սակայն, պնդում է, որ Ռուսաստանը չի կարող տրամադրել այն զենքերը, որոնք տարիների ընթացքում տրամադրել է, քանի որ դրանք այժմ Մոսկվային անհրաժեշտ են Ուկրաինայի դեմ պատերազմի համար: Ուստի Երևանն օգնության համար դիմել է Հնդկաստանին։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մերժելով Ռուսաստանի գլխավորած ռազմական դաշինքին Հայաստանի տարածքում զորավարժություններ անցկացնել, փոխարենն այս շաբաթ համաձայնվեց համատեղ զորավարժություններ անցկացնել Միացյալ Նահանգների հետ:

«Ռուսաստանի ուշադրությունն այժմ կենտրոնացած է (Ուկրաինայի վրա) և նա չի ցանկանում ներքաշվել որևէ այլ խնդիրների կամ ճգնաժամերի մեջ», - նշում է հակամարտությունների կանխարգելման միջազգային ճգնաժամային խմբի (ICG) Հարավային Կովկասի գծով ավագ վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը:

Փորձագետներից շատերին է հետաքրքրում, թե ի՞նչ ռեսուրսներ ունի Մոսկվան այլ խնդիրներ լուծելու համար, եթե նույնիսկ չի կարողանում վերականգնել հարաբերությունները տարածաշրջանում իր միակ ռազմավարական գործընկերոջ՝ Հայաստանի հետ։

Փաշինյանն այս ամսվա սկզբին հայտարարել էր, որ Հայաստանի կողմից Ռուսաստանից կախվածության անվտանգության քաղաքականությունը «ռազմավարական սխալ» է եղել։

XS
SM
MD
LG