Մատչելի հղումներ

ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենի մոտ ախտորոշվել է COVID-19


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը` իր տիկնոջ` Ջիլ Բայդենի հետ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը` իր տիկնոջ` Ջիլ Բայդենի հետ

ԱՄՆ նախագահի COVID-19 թեստը բացասական է. «Ջո Բայդենը սովորականի պես թեստեր կանցնի և կհետևի ախտանշաններին», - նշում է Սպիտակ տան մամլո գրասենյակը:

Սպիտակ տան մամլո գրասենյակը երկուշաբթի երեկոյան հայտնել է, որ ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենի մոտ թեստի միջոցով ախտորոշվել է COVID-19: Նա ունի հիվանդության թեթև ախտանիշներ։

«Այսօր երեկոյան առաջին տիկնոջ մոտ COVID-19-ի թեստը դրական է եղել։ Նա կմնա տանը Դելավեր նահանգի Ռեհոբոթ Բիչում», - ասել է նրա խոսնակ Էլիզաբեթ Ալեքսանդրը:

Ջո Բայդենի COVID-19 թեստը բացասական է:

«Առաջին տիկնոջ՝ COVID-ի դրական թեստից հետո, նախագահ Բայդենը նույնպես այս գիշեր COVID-ի համար թեստ է անցել», - ասել են Սպիտակ տանը։ «Նախագահի թեստը բացասական է եղել: Ջո Բայդենը սովորականի պես թեստավորում կանցնի այս շաբաթ և կհետևի իր ախտանիշներին»:

Սեպտեմբերի 4-ի երեկոյան նա առանց կնոջ ժամանել է Վաշինգտոն։

Անցյալ շաբաթ օրը Միացյալ Նահանգների նախագահն ու առաջին տիկինը միասին այցելել են փոթորկից տուժած Ֆլորիդա, իսկ հետո հանգստյան օրերի մի մասը միասին անցկացրել Դելավեր նահանգի Ռեհոբոթ Բիչի ծովափնյա առանձնատանը:

Հինգշաբթի օրը Բայդենը պետք է մեկնի Դելի՝ մասնակցելու Հնդկաստանում G20 գագաթնաժողովին:

Ջիլ Բայդենն արդեն ունեցել է կորոնավիրուս 2022 թվականի օգոստոսին, Միացյալ Նահանգների նախագահի մոտ այն ախտորոշվել էր 2022 թվականի հուլիսին։ Երկուսն էլ ունեցել են թեթև ախտանշաններ և լիովին ապաքինվել են:

XS
SM
MD
LG