Չորս տիեզերագնացներ երկուշաբթի վաղ առավոտյան վերադարձել են Երկիր՝ Միջազգային տիեզերակայանում վեց ամիս անցկացնելուց հետո:
Նրանց «SpaceX» պարկուճը երկրի մթնոլորտ մուտք գործելուց հետո վայրէջք է կատարել Ատլանտյան օվկիանոսի խաղաղ ջրերի մեջ ՝ Ֆլորիդայի ափերի մոտ:
Անձնակազմի անդամներն էին« NASA»-ի տիեզերագնացներ Սթիվեն Բոուենը և Ուորեն «Վուդի» Հոբուրգը, ռուսաստանցի Անդրեյ Ֆեդյաևը և Արաբական Միացյալ Էմիրություններից Սուլթան ալ-Նեյադին:
Տիեզերական կայանից մեկնելուց առաջ նրանք նշել են, որ ժամանելուց ի վեր կարոտում են տաք ցնցուղ ընդունելը, սուրճի բաժակից դուրս եկող գոլորշին և օվկիանոսի օդը: Նրանց վերադարձը Երկիր մեկ օր հետաձգվել էր՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:
Ավելի քան մեկ շաբաթ առաջ, SpaceX-ը Միջազգային տիեզերակայան է ուղարկել անձնակազմի անդամներին փոխարինող տիեզերագնացների նոր խումբը: Անձնակազմի մեկ այլ փոփոխություն տեղի կունենա այս ամսվա վերջին՝ երկու ռուս և մեկ ամերիկացի տիեզերագնացների երկար սպասված վերադարձով, ովքեր տիեզերակայանում են գտնվում արդեն մի ամբողջ տարի: