Իլոն Մասկի հրթիռային SpaceX ընկերությունը նոյեմբերի 15-ին Միջազգային տիեզերակայան թռիչքով չորս տիեզերագնաց ուղարկեց տիեզերք:
SpaceX-ի նոր նախագծած Crew Dragon տիեզերանավը երկինք բարձրացավ Ֆլորիդայում գտնվող NASA-ի «Քենեդի» տիեզերական կենտրոնից:
Crew Dragon-ը 27 ժամվա ընթացքում կհասնի միջազգային տիեզերակայան:
Նախատեսված ժամին մեկնարկը հետաձգվել էր մեկ օրով մթնոլորտային քամիների կանխատեսումների պատճառով.
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը ներկա էր մեկնարկին և նախօրոք ասաց, որ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք Ամերիկան «նորացրել է պարտավորությունը՝ առաջնորդելով տիեզերքում տարածության հետազոտությունները»:
Մայք Փենսն այս թռիչքը ներկայացնում է որպես կոմերցիոն ոլորտում զարգացած տիեզերանավի նոր դարաշրջան, որը պատկանում և շահագործվում է ոչ թե NASA- ի, այլ մասնավոր կառույցի կողմից ամերիկացիներին ուղեծիր ուղարկելու համար:
Օգոստոսին SpaceX Crew Dragon-ի փորձնական թռիչքը, որով տիեզերակայան էր տեղափոխվում ընդամենը երկու տիեզերագնաց, նշանավորեց NASA-ի առաջին մարդկային առաքելությունը, որը մեկնարկել է ԱՄՆ-ի տարածքից ինը տարվա ընթացքում: Այդ տարիներին ամերիկյան տիեզերագնացները ստիպված էին հասնել ուղեծիր Ռուսաստանի «Սոյուզ» տիեզերանավով :
Resilience-ի անձնակազմում ընդգրկված են հրամանատար Մայք Հոփքինսը և NASA-ի երկու տիեզերագնացներ, առաքելության օդաչու Վիկտոր Գլովերը և ֆիզիկոս Շանոն Ուոքերը: Նրանց է միացել ճապոնացի տիեզերագնաց Սոչի Նոգուչին:
SpaceX-ի միլիարդատեր գլխավոր տնօրեն Մասկը, ով նաև էլեկտրական մեքենաների և մարտկոցներ արտադրող Tesla -ի գործադիր տնօրենն է, շաբաթ օրը ասաց, որ «ամենայն հավանականությամբ» վարակվել է COVID-19-ով: