Մատչելի հղումներ

Պուտինը հանդիպել է Պրիգոժինն՝ ապստամբությունից ընդամենը օրեր անց․ Կրեմլ


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 29-ին հանդիպել է «Վագներ» խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինին՝ կարճատև ապստամբությունից ընդամենը հինգ օր անց:

Հուլիսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը Պեսկովը որոշ մանրամասներ է հայտնել, թե երեք ժամանոց հանդիպմանը ներկա են եղել 35 հոգի՝ «Վագների» ստորաբաժանումների հրամանատարները, որոնք Ռուսաստանի ղեկավարին վստահեցրել են, թե շարունակելու են մարտնչել հանուն նրա և Ուկրաինայի դեմ։

Պեսկովը խուսափել է նշել, թե ներկայում որտեղ է Պրիգոժինը, ինչպես նաև ձեռնպահ է մնացել հանդիպման վերաբերյալ այլ տեղեկություններ հայտնելուց, որի մասին, ի դեպ, առաջինը հաղորդել էր ֆրանսիական «Liberation» պարբերականը:

«Ինչ կարող ենք ասել, հետևյալն է՝ նախագահն իր գնահատականն է տվել առաջնագծում հատուկ ռազմական գործողության ընթացքում խմբավորման գործունեությանը, ինչպես նաև հունիսի 24-ի իրադարձություններին: Պուտինը լսել է հրամանատարների բացատրությունները և առաջարկել տարբերակներ, թե հետագայում ինչով պետք է զբաղվեն և որն է լինելու նրանց մարտական դերը»,- հավելել է Պեսկովը։

Պեսկովի հաղորդմամբ Պուտինի հետ երեք ժամանոց հանդիպմանը ներկա են եղել «Վագների» 35 հրամանատարներ
please wait

No media source currently available

0:00 0:02:27 0:00

Տևական ժամանակ անհայտ է Պրիգոժինի գտնվելու վայրը, երբ նրա գլխավորած զինյալներն անցած ամիս կարճ ժամանակով գրավեցին Ռուսաստանի հարավային խոշորագույն քաղաքներից մեկը՝ Դոնի Ռոստովը, և շարժվեցին Մոսկվա՝ ամենամեծ վտանգը ստեղծելով Պուտինի իշխանության համար նրա ղեկավարման գրեթե քառորդ դարի ընթացքում:

Հունիսի 27-ին Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարեց, որ Պրիգոժինը Բելառուսում է, սակայն 9 օր անց տեղեկացրեց՝ «Վագների» ղեկավարը Սանկտ Պետերբուրգում է՝ երկու հայտարարությունների ժամանակ էլ որևէ ապացույց չներկայացնելով։

Մոսկվայի դաշնակիցը համարվող Լուկաշենկոն աջակցեց Պրիգոժինին գործարք կնքել Կրեմլի հետ՝ դադարեցնելով դիմակայությունը, իր և իր զինյալների համար համաներում և անվտանգության երաշխիքներ ստանալով: Ըստ այդ պայմանավորվածության, Պրիգոժինին և նրա զինյալներին պետք է թույլատրվեր մեկնել Բելառուս:

Սակայն Լուկաշենկոն անցած շաբաթ ասաց, որ Մինսկը դեռ սպասում է վագներականներին՝ հարցեր առաջացնելով, թե արդյոք Պուտինի ու Պրիգոժինի միջև գործարքն իրականացվում է։

Այս ամենի ֆոնին ուշագրավ է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի՝ հուլիսի 6-ին հայտարարությունը, թե ալյանսը ուշադիր հետևում է «Վագների» զինյլաների ու Պրիգոժինի տեղաշարժերին։

XS
SM
MD
LG