Մատչելի հղումներ

Պրիգոժինի խռովությունը թուլացրել է Պուտինի դիրքերը. փորձագետներ


ՌԴ-ն առերեսվեց իր համար լրջագույն վտանգին, երբ «Վագները» ապստամբություն բարձրացրեց, իսկ նրա առաջնորդը սպառնաց գրոհել Մոսկվան ու իշխանությունից հեռացնել նախագահ Պուտինին: Այս ամենը տևեց 24 ժամից քիչ, բայց ի հայտ եկան բազմաթիվ հարցեր՝ Ուկրաինայում ՌԴ-ի գործողությունների և Պուտինի ապագայի վերաբերյալ

«Վագների» զինյալները շաբաթ օրը մոտ 12 ժամ գրավել էին Ռուսաստանի հարավ գտնվող Դոնի Ռոստով քաղաքը՝ չհանդիպելով որևէ լուրջ դիմադրության։ Նրանք գրավեցին անգամ ռուսական զինուժի տեղի ռազմական շտաբը:

Կրեմլի հետ պայմանավորվածությունից ու քրեական հետապնդման չենթարկվելու խոստումից հետո, վագներականները հայտարարեցին, թե վերադառնում են դաշտային ճամբարներ՝ Ռուսաստանի բռնազավթած ուկրաինական տարածքներ։

Հայտարարվեց, թե խմբավորման առաջնորդ Եվգենի Պրիգոժինը տեղափոխվում է Բելառուս՝ Պուտինի դաշնակից Ալեքսանդր Լուկաշենկոյի հովանու ներքո:

Պրիգոժինի ձեռնարկածը Ռուսաստանի իշխանության համար չափազանց վտանգավոր նախադեպ է. տեսակետ
please wait

No media source currently available

0:00 0:02:51 0:00

«Վագների» խռովությունը սպառնում էր Ռուսաստանի մայրաքաղաքին։ Պուտինը հանդես եկավ կոշտ հայտարարությամբ․ «Այն, ինչին առերեսվում ենք, դավաճանություն է: Չափից դուրս հավակնություններն ու անձնական շահերը հանգեցրին դավաճանության։ Դավաճանություն սեփական երկրի ու ժողովրդի, այն գործի հանդեպ, որի համար մեր զինվորների կողքին զոհվում էին նաև «Վագների» մարտիկները»։

Ռուսաստանցի պաշտոնյաների հավաստիացումները, որ Պուտինն ավելի ուժեղ է դուրս եկել այս կարճատև ճգնաժամից, հեղեղված են տեղի լրատվամիջոցները: Սակայն միջազգային դիտորդները, ընդհակառակը, պնդում են՝ Ռուսաստանի ղեկավարի դիրքերը անդառնալիորեն թուլացել են։

«Այսպիսով հօդս է ցնդում այն առասպելը, որ Պուտինն ամբողջությամբ վերահսկում է իրավիճակը ողջ երկրում և պահում իր իշխանությունը: Ակնհայտ է, որ այդպես չէ: Իսկ Պրիգոժինի ձեռնարկածը Ռուսաստանի իշխանության համար չափազանց վտանգավոր նախադեպ է։ Կլինեն այլ մարտահրավերներ, երբ մարդիկ տեսնեն, որ նման բան հնարավոր է անել առանց հետևանքների»,- ասում է «Chatham House»-ի վերլուծաբան Քեյր Ջայլսը:

Այժմ ռուսական իշխանություններ ջանքերն ուղղված են «Վագներ» խմբավորման մասին հիշատակումները վերացնելուն, այնինչ Պրիգոժինի զինյալները դեռևս նախորդ շաբաթ Կրեմլի քարոզչամեքենայի սիրելին էին։

Պրիգոժինը հրապարակավ վիճարկել է Մոսկվայի ներկայացրած պաշտոնական տեղեկատվությունը Ուկրաինայում ընթացող պատերազմի վերաբերյալ՝ նշելով, որ ռուսական բանակը Ուկրաինայում գտնվում է անմխիթար վիճակում, և այդ ներկայացնում է որպես ապստամբության պատճառներից մեկը:

«Օրական մինչև 1000 մարդու կորուստ ունենք, ներառյալ՝ զոհվածներ, անհայտ կորածներ, վիրավորներ, և նրանք, ովքեր հրաժարվում են և չեն ցանկանում կռվել՝ ոչ թե այն պատճառով, որ վախենում են, այլ այն պատճառով, որ չունեն այլ տարբերակ՝ սպառազինության թերի մատակարարումների, վատ հրամանատարության պատճառով»,- ասում էր Պրիգոժինը:

Վերլուծաբանները կարծիքով, ինչ համաձայնություն էլ Պուտինը կնքի Պրիգոժինի հետ, վարձկանների առաջնորդին անորոշ ապագա է սպասվում։

«Ինչ էլ որ պատահի, մնացած ողջ կյանքի ընթացքում [Պրիգոժինը] լինելու է մի մարդ, որը ստիպված է զգուշորեն տեղաշարժվել, քանի որ նշանառուի տակ է: Նա մարտահրավեր է նետել Ռուսաստանի իշխանությանը և կարողացել է դեռևս ողջ մնալ: Հարց է՝ ո՞րքան ժամանակ»,- նշում է Քեյր Ջայլսը:

Ներկայում, իրավիճակը Ռուսաստանում հանգիստ է, բայց անցած շաբաթվա սուր ճգնաժամից հետո, վերլուծաբաններն ասում են, թե տեղի ունեցածը ավելի լուրջ զարգացումների սկիզբն են:

XS
SM
MD
LG