Ըստ երկրի պաշտպանության փոխնախարարի,անցած շաբաթ արևելյան առաջնագծում տեղի է ունեցել շուրջ 250 բախում։
Ուկրաինան հակահարձակման մեկնարկից ի վեր ռուսական զորքերից հետ է վերադարձրել ռազմաճակատի երկայնքով մոտ 130 քառակուսի կիլոմետր տարածք: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը։
«Վերջին շաբաթվա ընթացքում, իրավիճակը հարավում էապես չի փոխվել», - նշել է Մալյարը: «Ուկրաինայի զինված ուժերը հետ են գրավել 113 քառակուսի կիլոմետր տարածք»։
Նա հավելել է, որ առաջնագծի արևելյան հատվածում, որն ընդգրկում է Լիմանսկոյե, Բախմուտսկոյե, Ավդեևսկոյե և Մարինսկոյե ճանապարհները, անցած շաբաթվա ընթացքում տեղի է ունեցել շուրջ 250 բախում։
«Այնտեղ դեռևս ծանր մարտեր են ընթանում», - նշել է Մալիարը: Ըստ նրա անցյալ շաբաթվա վերջին Ուկրաինան հակահարձակում է սկսել երկրի արևելքում՝ 1-2-ական կիլոմետր ետ գրավելով Բախմուտի, Յագոդնոյեի, Օրեխովո-Վասիլևկայի, Բոգդանովկայի, Յագոդնոյեի, Կլեշչևկայի և Կուրդյումովկայի շրջաններից։
Կիրակի օրը Ուկրաինայի Արևելյան ռազմական հրամանատարությունը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը Բախմուտի շրջանում նախորդ օրվա համեմատ առաջ են շարժվել 0,6-1 կմ-ով։ Քաղաքը գրավել էիին ռուսական «PMC Wagner»-ի վարձկանները մայիսին մի քանի ամիս տևած ծանր մարտերից հետո։