ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իր չինացի գործընկերոջը՝ Սի Ծինփինին հրապարակավ նույնացրել է բռնապետի հետ՝ ելույթ ունենալով Դեմոկրատական կուսակցության հովանավորների պատվին Կալիֆոռնիայում կազմակերպված ընդունելությանը, որին ներկա էին բազմաթիվ լրագրողներ։
Բայդենը մանրամասնել է, թե Չինաստանի նախագահը վրդովված է այս փետրվարին տեղի ունեցած միջադեպի պատճառով, երբ ամերիկյան օդուժը խոցեց երկրի օդային տարածքով անցնող չինական օդապարիկը:
Վաշինգտոնի տվյալներով, օդապարիկն հետախուզական առաքելություն էր իրականացնում։
«Սի Ծինփինի բուռն վրդովմունքի պատճառն այն էր, որ երբ խոցեցինք լրտեսական երկու սարքավորումներով հագեցած օդապարիկը, նա չգիտեր այդ սարքերի մասին»,- ասել է Բայդենը՝ հավելելով․ «Բռնապետերի համար շատ ամոթ է, երբ տեղյակ չեն, թե ինչ է կատարվում»:
Պեկինն իր բողոքն է հայտնել Բայդենի խոսքերի առնչությամբ՝ չորեքշաբթի ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը։
«Ամերիկյան նախագահի հայտարարություններն անպատասխանատու են, հակասում են դիվանագիտական վարվելակարգին և բացահայտ սադրանք են։ Չինաստանն իր խիստ բողոքն է հայտում»,- հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը։