Մատչելի հղումներ

Ըստ «Ազատության»՝ Վաշինգտոնը Բաքվին ու Երևանին խնդրել է դիտարկել՝ ինչպես լավագույնս պաշտպանել ԼՂ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը


«Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ը Ադրբեջանին ու Հայաստանին խնդրել է դիտարկել, թե ինչպես է հնարավոր լավագույնս պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը: ԱՄՆ պետքարտուղարության այս մեկնաբանությունը արվել է ի պատասխան «Ազատության» հարցին՝ արդյոք այս օրերին Վաշինգտոնում ընթացող հայ-ադրբեջանական բանակցություններում քննարկվում են Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցեր:

«Չափազանց շատ կյանքեր խլած ու շատ երկար տևող հակամարտությանը տևական կարգավորում գտնելու միակ ճանապարհն այն է, որ ի վերջո այս մարդիկ իրենց ապահով զգան իրենց տներում, և նրանց իրավունքները պաշտպանված լինեն», - նշել է պետքարտուղարությունը։

Պետքարտուղարությունն ընդգծել է՝ իրենք հարթակ են տրամադրել երկխոսության համար, իսկ թե ինչ կարող է տեղ գտնել համաձայնության մեջ, և ինչը՝ ոչ, ներառյալ հարաբերությունները կարգավորելու համաձայնության շրջանակը, բնույթն ու բովանդակությունը, պետք է կողմերը որոշեն։


Նմանատիպ

XS
SM
MD
LG