Մատչելի հղումներ

Էնթոնի Բլինքենը վստահ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները լուծելու միակ ճանապարհը բանակցություններն են


Անդրադառնալով ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև կայացած բանակցություններին, ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելն ասել է.

«Պետքարտուղար Բլինքենը պատիվ ունեցավ ողջունել արտգործնախարարներին երեկ ընթրիքի ժամանակ, իսկ այսօր առավոտյան ներկա լինել Ջորջ Պ. Շուլցի Ազգային գործերի արտաքին գործերի ուսումնական կենտրոնում բացման լիագումար նիստին… Պետքարտուղարը կարծում է, որ ուղիղ երկխոսությունն առանցքային է խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար: Նա խորապես ներգրավված է եղել այս գործում: Դրանում խորապես ներգրավված է եղել նաև ավագ համակարգող Բոնոն»:

Պատելը շեշտել է, որ ԱՄՆ-ն ուրախ է հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին: Իսկ բանակցությունների հնարավոր հաջողությանն անդրադառնալով, Պատելը նշել է, որ դա, ի վերջո, պետք է որոշեն երկու երկրները, և Միացյալ Նահանգները ձգտում է «այս երկու երկրների միջև խաղաղության և կայունության Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում»:

XS
SM
MD
LG