Այս պահին ընթանում է ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հանդիպումը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: Այնուհետև պետքարտուղարը կհանդիպի Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Դրան կհաջորդի պետքարտուղար Բլինքենի համատեղ հանդիպումը Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ Ջորջ Շուլցի արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում երկկողմ խաղաղ բանակցությունների նպատակով:
Հանդիպումները ընթանում են փակ ձևաչափով՝ առանց լրոգրողների լուսաբանման հնարավորության: