Ռուսաստանի Կամչատկա մարզում հրաբխի ժայթքումը մեծ քանակությամբ մոխիր է արձակել մթնոլորտ, ինչի հետևանքով մոլորակի ջրմաստիճանը մինչև 2 տարով կարող է իջնել 0,1C աստիճան Ցելսիուսով, երեքշաբթի օրը Reuters-ին հայտնել է WWF-ի կլիմայագետ Ալեքսեյ Կոկորինը:
Շիվելուչ հրաբուխը, որը Ռուսաստանի ամենաակտիվ հրաբուխներից մեկն է, երեքշաբթի օրը ժայթքել է Կամչատկա մարզի հեռավոր արևելյան հատվածում՝ մոխրի հսկայական ամպ արձակելով դեպի երկինք: Մոխիրը մարզի գյուղերը պատել է մոխրագույն հրաբխային փոշով և նույնիսկ պատճառ է դարձել ավիացիոն նախազգուշացման:
Կոկորինն հավելել է, որ երեքշաբթի օրվա ժայթքման ազդեցությունը կլիմայի վրա ավելի լուրջ կլինի, քան 2010 թվականին Իսլանդիայի Էյյաֆյալայոկուլ հրաբխինը:
Ըստ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական հետազոտության Կամչատկայի մասնաճյուղի, Շիվելուչը մոխրի ամպով է ծածկել մոտ 108,000 քառակուսի կիլոմետր տարածք:
Կամչատկայի հրաբխի ժայթքումների արձագանքման թիմը (KVERT) կարմիր ծանուցում է տարածել ավիացիայի համար՝ ասելով, որ ծուխը «կարող է ազդել միջազգային և ցածր թռիչքներ իրականացնող ինքնաթիռների վրա»:
Մոսկվայից մոտ 6800 կմ դեպի արևելք գտնվող որոշ դպրոցներ փակվել են: Բնակիչներին կարգադրվել է մնալ տանը, նշել է Ուստ-Կամչատսկի մունիցիպալ շրջանի ղեկավար Օլեգ Բոնդարենկոն Telegram-ի գրառման մեջ։
«Երեխաների համար անհնար կլինի դպրոց գնալ»,- հայտնել է Բոնդարենկոն։
Նա նաև հավելել է, որ բնակիչների էլեկտրաէներգիան վերականգնվել է, խմելու ջուրը նույնպես մատակարարվում է:
Շիվելուչը վերջին 10000 տարվա ընթացքում ունեցել է մոտ 60 էական ժայթքում, որոնցից վերջին խոշորը ժայթքումը 2007 թվականին էր:
Հոդվածը պատրաստվել է Reuters լրատվականի նյութի հիման վրա: