Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը մտահոգված է Ռուսաստան-Իրան գործընկերությամբ


ԱՄՆ-ը երկուշաբթի մտահոգություն է հայտնել Ռուսաստանի և Իրանի միջև կապերի ամրապնդման կապակցությամբ։

«Դա պետք է մտահոգի ոչ միայն Ռուսաստանի և Իրանի հարևան երկրներին, այլ ամբողջ աշխարհին», - լրագրողներին ճեպազրույցում ասել է Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանթ Փաթելը:

«Մենք տեսել ենք իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի կողմից ավերածությունները, որոնք Ռուսաստանը սանձազերծել է Կիևում՝ թիրախավորելով էներգետիկ և քաղաքացիական ենթակառուցվածքները, ուստի, իհարկե, այս հարաբերությունները այն հարաբերություններն են, որոնց մենք մեծ ուշադրություն ենք դարձնում», - ավելացրել է Փաթելը:

Ռուսաստանը օգտագործել է իրանական արտադրության «Շահեդ» անօդաչու թռչող սարքեր՝ Ուկրաինային դեմ ուղղված լայնածավալ օդային հարձակումներ իրականացնելու համար:

The Wall Street Journal-ը երկուշաբթի օրը, վկայակոչելով իրազեկ աղբյուրներին, հայտնել է, որ Իրանի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցության ընդլայնմանը զուգահեռ, Ռուսաստանի կառավարությունն օգնում է Իրանին հասնել թվային հսկողության առաջադեմ կարողությունների:

Սույն հոդվածը կազմվել է «Ամերիկայի Ձայն»-ի պարսկական ծառայության կողմից:

XS
SM
MD
LG