Մատչելի հղումներ

Հայաստանում ԱՄՆ և ԵՄ դեսպանատները հարգանքի տուրք են մատուցել Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին. Հայ համայնքը իրականացրել է բողոքի ակցիա


«Այսօր մենք միանում ենք հայերին` սգալով և տուրք մատուցելով 1988թ․ Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին»,- ասված է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։

Հայաստանում Եվրամիության գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ էլ ասված է,- «Խորը վշտակցություն ենք հայտնում բոլորին, ովքեր Սումգայիթում 35 տարի առաջ կորցրել են հարազատ և բարեկամ։ Անցյալի արարքների ընդունումը կարևոր քայլ է հաշտության և խաղաղության ճանապարհին»։

Ի հիշատակ 1988 թ. փետրվարի 27-29-ին Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած զանգվածային հայկական ջարդերի, փետրվարի 26-ին ԱՄՆ-ում ՀՅԴ Արևելյան Ամերիկայի Երիտասարդական միության անդամներն իրականացրել են բողոքի ակցիա։ Ցուցարարների ձեռքին եղել են անգլերեն գրություններով պաստառներ՝ «Նախագահ Բայդեն, դադարեցրու ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին», «Արցախն ուժեղ է», «Նախագահ Բայդեն, կանգնեցրու հայկական երկրորդ ցեղասպանությունը» եւ այլն:

XS
SM
MD
LG