Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը հույս ունի հայ-ադրբեջանական կարգավորման հարցում առաջընթացի՝ Բրյուսելում Շառլ Միշելի կողմից կազմակերպված հանդիպման ընթացքում


ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է այն առաջընթացին, որ, ըստ Վաշինգտոնի, Հայաստանն ու Ադրբեջանը գրանցել են վերջին ամիսների շփումների արդյունքում:

«Առաջընթացը եղել է կողմերի միջև շփումների արդյունքում: Սա եղել է Միացյալ Նահանգների հետ երկկողմ շփումների արդյունքում, Միացյալ Նահանգների հետ եռակողմ շփումների արդյունքում, ինչպես նաև այն աշխատանքի շնորհիվ, որ կատարել է Եվրամիությունն իր դիվանագիտության միջոցով, և մենք հենց դա հույս ունենք տեսնել Բրյուսելում առաջիկա օրերին, երբ կողմերը հանդիպեն Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի կողմից կազմակերպված բանակցությունների շրջանակներում», - ասել է Նեդ Փրայսը:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք պետքարտուղարությունը չափազանց լավատեսական չէ, երբ արձանագրում է «զգալի առաջընթաց» կողմերի միջև՝ հաշվի առնելով վերջին ամիսների իրադարձությունները, Փրայսն ասել է,- «Մեր լավատեսությունը չափից դուրս չէ… Մենք շարունակում ենք հնարավոր բոլոր միջոցներով աջակցել այս երկխոսությանը, այս դիվանագիտությանը, որը կտանի դեպի համապարփակ լուծում»:

Սույն հոդվածը կազմվել է Պետդեպարտամենտի տեղեկության հիման վրա:

XS
SM
MD
LG