ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը պատասխանել է Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումների մասին հարցերին՝ նշելով:
«Գլխավոր քարտուղարն ի գիտություն է ընդունում Արդարադատության միջազգային դատարանի վճիռները, որոնք ընդունվել են փետրվարի 22-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև վարույթի շրջանակում։
Գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների վստահության դրսևրումը միջազգային դատարանին` իրենց տարաձայնությունները կարգավորելու համար:
Նա հիշեցնում է, որ Դատարանի որոշումները պարտադիր են և վստահ է, որ Կողմերը կիրականացնեն վճիռները, այդ թվում՝ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու միջոցառումների վերաբերյալ:
Գլխավոր քարտուղարը հույս է հայտնում, որ Հայաստանն ու Ադրբեջանը կշարունակեն աշխատել իրենց երկկողմ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ և վճռականորեն խրախուսում է կառուցողական երկխոսությունը»,- պնդել է խոսնակը։