Մատչելի հղումներ

Dossier Center-ը տեղեկացնում է Բելառուսը կլանելու Կրեմլի ռազմավարական նպատակների մասին


Ռազմավարության համաձայն՝ մինչև 2030 թվականը Կրեմլը մտադիր է ավարտել Բելառուսի Սահմանադրության բարեփոխումը` ի նպաստ ռուսական շահերի

Dossier Center-ը, ինչպես և տասնմեկ այլ լրատվամիջոցներ Եվրոպայից և ԱՄՆ-ից, ստացել է նյութեր Կրեմլի ռազմավարության մասին, ուր նշված է, որ Բելառուսը մինչև 2030 թվականը պետք է ինտեգրվի Ռուսաստանին:

Փաստաթուղթը կոչվում է «Ռուսաստանի Դաշնության ռազմավարական նպատակները բելառուսական ուղղությամբ»։ Այն, իբր, մշակվել է Ռուսաստանի նախագահի վարչակազմի կողմից՝ Արտաքին հետախուզության ծառայության, Անվտանգության դաշնային ծառայության (ՖՍԲ) և ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի հետ համատեղ։ Բելառուսի հետ կապված պլանները կազմվել են 2021 թվականին և երկարաժամկետ հեռանկարում չեն փոխվել Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո, գրում է Dossier-ը։

Ռազմավարության համաձայն՝ մինչև 2030 թվականը Կրեմլը մտադիր է ավարտել Բելառուսի Սահմանադրության բարեփոխումը, հաշվի առնելով ռուսական շահերը, հասնել երկրում ռուսաց լեզվի գերակայությանը բելառուսերենի նկատմամբ և ներդնել ռուսական անձնագրերի տրամադրման պարզեցված ընթացակարգ բելառուսների համար:

Բացի այդ, Կրեմլը ցանկանում է վերահսկել Բելառուսի տեղեկատվական տարածքը, երկրում բացել միասնական քննությունների հանձնման կետեր, ինչպես նաև գիտական և մշակութային կենտրոններ։ Ենթադրվում է, որ դրանք կլինեն «Ռոսսոտրուդնիչեստվոյի» մասնաճյուղեր, որոնցում հաճախ գաղտնի աշխատում են ռուսական հետախուզության աշխատակիցները, գրում է Dossier-ը։

Մոսկվան ցանկանում է կլանել Բելառուսը. Dossier Center
please wait

No media source currently available

0:00 0:02:40 0:00

Մինչև 2022 թվականի վերջը Ռուսաստանի նախագահի վարչակազմը խնդիր ուներ Բելառուսի ղեկավարությանը համոզել 2000 թվականին պաշտոնապես ստեղծված Միութենական պետության վրա աշխատելու անհրաժեշտության մեջ:

2022 թվականի նոյեմբերին, այսպես կոչված, Միութենական պետության ինտեգրացիոն հրամանագրի շրջանակներում ընդունվել են երկրների առևտրատնտեսական ինտեգրման 28 ծրագրեր։ Դրանք վերաբերում են ընդհանուր էներգետիկ և ֆինանսական շուկաներին, հարկային և մաքսային քաղաքականության միասնական դաշտին։ Միաժամանակ հաստատվել է համատեղ ռազմական դոկտրինը։

Այդ ծրագրերի համակարգման փուլում Լուկաշենկոն վստահեցրել է, որ Ռուսաստանի հետ տնտեսական ինտեգրումը չի սպառնում Բելառուսի ինքնիշխանությանը։ Պուտինն այնուհետեւ ասել է, որ տնտեսական հիմքի ստեղծումից հետո կարող է սկսվել նաեւ երկու երկրների քաղաքական մերձեցումը։

Բացի նպատակներից, ռազմավարությունը նկարագրում է նաև Բելառուսում Ռուսաստանի ծրագրերի սպառնալիքները, գրում է Dossier-ը։ Կրեմլը վախենում է ՆԱՏՕ-ի անդամների հետ Բելառուսի մերձեցումից, Լուկաշենկայի վրա ազգայնական և արևմտամետ քաղաքական գործիչների ազդեցությունից և Բելառուսում ռուսերեն դասավանդելու հրաժարումից։ Սպառնալիք է համարվել նաև COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութերի փոխարինումը ամերիկյան և եվրոպական պատվաստանյութերով։

Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա չփոխեց պլանները: «Բելառուսի նկատմամբ ամբողջական վերահսկողության հասնելու երկարաժամկետ նպատակը դեռևս առկա է», - ասել է լրատվամիջոցի աղբյուրը, որը նաև ներքին փաստաթուղթ է ստացել Կրեմլից։ Բացի այդ, բոլոր հարցված փորձագետները համակարծիք էին, որ պատերազմում Ռուսաստանի օգնության շնորհիվ Լուկաշենկոն կորցրեց իր անկախության մնացորդները։

XS
SM
MD
LG