Մատչելի հղումներ

Բլինքենը հորդորել է Ալիևին անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքի երթևեկությունը


ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդում է, որ այսօր պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ հորդորելու անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը կոմերցիոն երթևեկության համար: Ըստ հաղորդագրության՝ Բլինքենն «ընդգծել է, որ Լաչինի միջանցքում հումանիտար ճգնաժամի վտանգը խափանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հեռանկարները։ Պետքարտուղարը խրախուսել է նախագահ Ալիևին կրկնապատկել ջանքերը Հայաստանի հետ երկկողմ խաղաղ բանակցություններում։ Նա նաև բարձրաձայնել է Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ մտահոգությունների մասին»։

Բացի այդ, հեռախոսազրույցի մասին տեղեկացրել է նաև պետքարտուղար Բլինքնեը իր թվիթերյան գրառման մեջ, ուր նշվում է. «Ես նախագահ Ալիևին հորդորել եմ անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքի կոմերցիոն երթևեկությունը։ Ամեն օր դրա արգելափակված մնալը վտանգի տակ է դնում հումանիտար ճգնաժամը և խաթարում խաղաղության ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած քայլերը: ԱՄՆ-ը հանձնառու է աջակցել այդ ջանքերին»:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ պետքրատուղար Բլինքենը հեռախոսազրույց էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

XS
SM
MD
LG