Մատչելի հղումներ

Առավելագույն ճնշում գործադրել Ադրբեջանի նախագահի վրա»,- ասում են ԱՄՆ մի շարք կոնգրեսականներ


Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահները Բայդենի վարչակազմին կոչ են անում քննարկել արտակարգ իրավիճակում օդային փոխադրումը Լեռնային Ղարաբաղ և պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և ԱՄՆ ՄԶԳ ադմինիստրատոր Սամանթա Փաուերին ուղղված նամակում, Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը, Դեյվիդ Վալադաոն և Աննա Էշուն նշում են. «Լաչինի միջանցքի վերաբացման ներկա միջազգային ռազմավարությունը պարզապես չի աշխատում: Ալիևի ռեժիմը կանխամտածված քայլեր է ձեռնարկում բնիկ հայ բնակչությանը Արցախից հեռացնելու և նրանց նախնիների երկրում ազատ, ժողովրդավարական և արժանապատիվ ապրելու հնարավորությունից զրկելու համար՝ էթնիկ զտումների հստակ նշան, որը չի կարելի անտեսել»։

Նամակում նաև ասված է. «Լաչինի միջանցքի վերաբացման ներկա միջազգային ռազմավարությունը պարզապես չի գործում։ Չնայած շրջափակման և անմեղ քաղաքացիների վրա ունեցած ողբերգական ազդեցության հստակ փաստագրված ապացույցներին, նախագահ Ալիևը շարունակում է ստել ԱՄՆ-ին և միջազգային հանրությանը` հայտարարելով, որ շրջափակում չկա: Տագնապալի է նաև այն, որ Ալիևը հայտարարել է, թե Արցախից մեկնելու ճանապարհը բաց է բոլոր նրանց համար, ովքեր չեն ցանկանում դառնալ Ադրբեջանի քաղաքացի։ Ալիևի ռեժիմը կանխամտածված քայլեր է ձեռնարկում բնիկ հայ բնակչությանը Արցախից հեռացնելու և նրանց նախնիների երկրում ազատ, ժողովրդավարական և արժանապատիվ ապրելու հնարավորությունից զրկելու համար: Մինչդեռ տարածաշրջանում տեղակայված ռուս խաղաղապահները քիչ բան են արել միջանցքը փակող ադրբեջանցիներին ցրելու կամ իրավիճակը թուլացնելու համար»։

Կոնգրեսականները նաև տեղացիներին օդային օգնություն հասցնելու կոչ են արել և հորդորել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ. «Միացյալ Նահանգները պետք է նաև դիտարկի Արցախին մարդասիրական օգնություն տրամադրելու բոլոր առկա տարբերակները, ներառյալ մատակարարումների հնարավոր օդային փոխադրումը` կանխելու սովի իրական սպառնալիքը:

Բացի այդ, մենք կարծում ենք, որ այս շրջափակման հետևում կանգնած իշխանությունների դեմ այնպիսի պատժամիջոցների կիրառումը, ինչպիսին է Մագնիտսկու պատժամիջոցները, հիմնավորված է և տեղին՝ հաշվի առնելով այն լուրջ վտանգը, որին ներկա պահին բախվում է Արցախի ժողովուրդը»։


XS
SM
MD
LG