Մատչելի հղումներ

Բլինքենը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ 


ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդում է, որ հունվարի 18-ին կայացել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հաղորդագրության մեջ ասված է.

«Պետքարտուղար Բլինքենը ողջունել է վարչապետի հանձնառությունը խաղաղությանը: Կողմերը քննարկել են Ադրբեջանի հետ երկկողմ բանակցություններ վերսկսելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։ Պետքարտուղարը խորը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ, որը պայմանավորված է Լաչինի միջանցքի արգելափակմամբ։ Նա նաև վերահաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունը՝ կայուն խաղաղությանը և մեր ամուր բազմաշերտ երկկողմ հարաբերություններին ուղղված ջանքերին աջակցելու համար», նշված է ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ այս կապակցությամբ թվիթերյան գրառում էր կատարել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ով իր գրառման մեջ գրել է.

«Վարչապետ Փաշինյանի հետ խոսել եմ Ադրբեջանի հետ երկկողմ խաղաղ քննարկումները վերսկսելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի մասին, որը երկու երկրների միջև կայուն խաղաղության միակ ճանապարհն է։ Ես նաև խորը մտահոգություն եմ հայտնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ», նշել է պետքարչտուղար Բլինքենը:

XS
SM
MD
LG