Մատչելի հղումներ

Որքանո՞վ է ԵՄ-ն միասնական ուկրաինական պատերազմի պայմաններում


Վերջին տասնամյակներում առաջին անգամ պատերազմը ԵՄ-ի դռների մոտ է՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։ Մինչ այժմ դաշինքը միասնական է այս հարցում, սակայն արդյո՞ք չի ընկճվի ԵՄ-ն էներգետիկ ճգնաժամի և հավանական տնտեսական անկման արդյունքում

Տոնական այս օրերն ուրախություն են պատճառում մարդկանց Եվրոպայում, սակայն Փարիզում և եվրոպական այլ մայրաքաղաքներում շատ քաղաքացիներ շարունակում են բախվել աճող դժվարությունների՝ Ուկրաինայի պատերազմի հետևանքներով:

Զոհրան, ով չցանկացավ հայտնել իր ազգանունը, անվճար սնունդ է ստանում մարդասիարկան կառույցներից Ֆրանսիայի մայրաքաղաքում: Նա կորցրել է իր աշխատանքը բժշկական կլինիկայում առողջական խնդիրների պատճառներով։

«Այս տարի շատ դժվար էր, ամեն ինչ թանկանում է՝ տան վարձը, լույսը, գազը, հեռախոսը։ Մարդիկ չեն կարող այսպես ապրել»,- նշում է Զոհրան:

Պատերազմի պատճառով Մոսկվայի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները բարձրացրել են պարենային ապրանքների գները, իսկ դաշինքը զրկվել է ռուսական էժան էներգիայից: Բրյուսելն ասում է, որ դա միայն ամրապնդում է եվրոպացիների վճռականությունը:

«Մենք չենք հանգստանա, քանի դեռ Ուկրաինան չի հաղթել Ռուսաստանի նախագահ Պուտինին և նրա անօրինական ու բարբարոսական պատերազմը»,- պնդում է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոնդեր Լեյենը:

«Առայժմ Եվրամիությունը բավականին արագ և գրագետ է արձագանքում այն ամենին, ինչի առջև կանգնած է: Դա ինչ-որ առումով իսկապես աննախադեպ է»,- նշում է The German Marshall Fund հաստատության վերլուծաբան Իան Լեսսերը:

ԵՄ-ի միասնականությունը ուկրաինական պատերազմի պայմաններում
please wait

No media source currently available

0:00 0:02:30 0:00

ԵՄ-ը միլիարդավոր դոլարների ռազմական և հումանիտար օգնություն է տրամադրել Ուկրաինային և ընդունել միլիոնավոր ուկրաինացի փախստականների: Սակայն ձմեռային ամիսներին աստիճանաբար թանկանում են Ուկրաինային աջակցելու և եվրոպական արժեքները պահպանելու ծախսերը:

Փորձագետները նշում են, որ ԵՄ-ն, ամենայն հավանականությամբ, կհայտնվի տնտեսական անկման մեջ: Բարեգործական կազմակերպություններն ասում են, որ նրանք օգնում են ավելի ու ավելի շատ խոցելի տնտեսական խավի մարդկանց:

«Այն, ինչ մեզ իսկապես ցնցեց, դա այն է, որ մենք տեսնում ենք շատ երիտասարդների՝ ուսանողների, ովքեր դժվարությամբ են կարողանում ծածկել իրենց ծախսերը մինչև ամսվա վերջ: Կան նաև շատ միայնակ ծնողներ և փոքր թոշակներով տարեցներ»,- պատմում է The Salvation Army մարդասիարկան կազմակերպության խոսնակ Սամուել Կոպենսը։

ԵՄ-ը պատրաստվել է ձմռանը՝ կուտակելով ոչ ռուսական գազի պաշարներ, գտնելով նոր մատակարարներ և երբեմն օգտագործելով ածուխ: Սակայն որոշ երկրներ դեռ կարող են բախվել անջատումների, որոնց թվում է նաև Ֆրանսիան, որտեղ միջուկային ռեակտորների կեսը գտնվում է վերանորոգման մեջ:

Եվրոպական թերմոստատներն ավելի ցածր են: Էներգախնայող լամպերը սնուցում են տոնական տոնակատարությունները: Լույսի քաղաք Փարիզն այս տարի այնքան էլ լուսավոր չէ։

«Այն փաստը, որ մենք ավելի քիչ էներգիա ենք ստանում ու ավելի քիչ հարստանում ենք, տնտեսությունը տանում է անկման, որը կարող է հանգեցնել հոգնածության Ուկրաինայի խնդրից»,- նշում է Փարիզի Sciences Po համալսարանի էներգետիկայի ոլորտի փորձագետ Թիերի Բրոսը:

Եվրոպական միասնությունն արդեն որոշակի ճեղքեր է տալիս, իսկ Ուկրաինայում պատերազմի ավարտը չի երևում: Մնում է հարցական՝ արդյոք ԵՄ-ն այս իրավիճակից դուրս կգա ավելի ուժեղացած:

Հոդվածը պատրաստվել է Լիզա Բրայանտի նյութի հիման վրա

XS
SM
MD
LG