Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը խախտել է համաշխարհային անվտանգության կարգը: Մի բան, որը ՆԱՏՕ-ին և Ռուսաստանին կանգնեցրել է ուղիղ առճակատման վտանգի առջեւ: Այդ վտանգից խուսափելու ուղին Արեւմուտքի համախմբվածությունն է` ընդդեմ Ռուսաստանի եւ պատերազմում Ուկրաինայի համառ պայքարը` հանուն հաղթանակի:
Արեւմուտքը պիտի հրաժարվի միայն պաշտպանվելու համար Ուկրաիանային զենքեր մատակարարելուց ու պիտի կենտրոնանա Ռուսաստանին հաղթելու համար զենքեր տրամադրելու հարցի վրա: Այս մասին է ասում Եվրոպական բարեփոխումներ կենտրոնի վերլուծաբաններից Յան Բոնդին:
Քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ հարձակումներով եւ Եվրոպային գազի մատակարարման կրճատումներով Պուտինը փորձում է Ուկրաինայի նկատմամբ տանել հաղթանակ` վերջինիս դաշնակիցների բարոյալքման միջոցով: Այս մասին են ասում մեծաթիվ վերլուծաբաններ, որոնց խոսքերով, առաջիկա ամիսները կփորձարկեն Արևմուտքի հաստատակամությունը: Ինչպես ‘’Չեթըմ հաուս’’-ից վերլուծաբան Սամանթա դե Բենդերն է ասում, ‘’Կամ մենք պիտի թույլ տանք, որ միջուկային կռվարարը հասնի իր նպատակին եւ էլի մի քանի տասնամյակ ապրենք անապահովության պայմաններում, կամ պիտի ամեն կերպ ապահովենք Պուտինի պարտությունը’’:
Պուտինը չի տեսնում, կամ ավելի ճիշտ` նրան չի հուզում այս պատերազմի ընթացքում զոհվող անձանց աճող թիվը: ‘’Նույնիսկ ամենապհամեստ վերլուծությունների համաձայն, Ուկրաինայում զոհված տղրամարդկանց թիվն անցնում է 50 հազարը: Սա հինգ անգամ ավելի է, քան այն երիտասարդների թիվը, որոնք ԽՍՀՄ-ը կորցրեց Աֆղանստանում 10 տարվա ընթացքում’’, ասում է Բենդերը եւ ավելացնում, որ չի պատկերացնում, թե Ռուսաստանի հասարակությունը որքան ժամանակ կարող է դա հանդուրժել:
Իսկ ի՞նչ է ասում Արևմուտքը: Այն որքա՞ն ժամանակ է պատրաստ կանգնել Ուկրանիայի կողքին: Այս հարցին Վաշինգտոնը տալիս է հակիրճ, սակայն ամփոփիչ պատասխան. ‘’Մենք պատրաստվում ենք աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի’’, ասել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը:
Կիեւի նկատմամբ Արեւմուտքի անսասան աջակցությունը, Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայի հաղթանակը կարող են կասեցնել զինված ու դեռեւս չսկսված այն հակամարտություններն ու հնարավոր պատերազմները, որոնք սպասում են պայթելու պահին:
Արամ Վանեցյան
Հենրի Ռիդջվել