Կիևում մնացած 190,000 դպրոցականների համար, հրթիռային հարվածները և էլեկտրաէներգիայի անջատումները սովորական երևույթ են դարձել: Երեխաները դեռևս ակնկալվում են, որ կարող են շարունակել դասերին մասնակցել ոչ միայն առցանց այլ նաև՝ անձամբ:
Հոկտեմբերից ի վեր, ռուսական հրթիռային հարձակումների հետևանքով, Ուկրաինայի դպրոցներում և գրեթե բոլոր շենքերում տեղի են ունենում հոսանքի կանոնավոր անջատումներ:
Քաղաքային իշխանությունները պնդում են, որ կկարողանան ավարտի հասցնել ընթացիկ կիսամյակը, որն ավարտվում է դեկտեմբերի 23-ին, սակայն պարզ չէ, թե ինչ է լինելու դրանից հետո:
Կիևի քաղաքային վարչակազմի ղեկավարի խորհրդական Օլեքսի Կուրպասը նշել է, որ երկրում իրավիճակը մռայլ է: Ուկրաինայի էլեկտրացանցերի գրեթե կեսը քանդվել է Մոսկվայի կողմից, և ակնկալում է, որ հարձակումները կշարունակվեն: Պաշտոնյան հավելել է, որ Կիևի դպրոցների անձնակազմի մոտ 85%-ը մնացել է քաղաքում՝ աշակերտների 60%-ի համեմատ: Մյուսները տեղափոխվել են ավելի ապահով շրջաններ կամ՝ արտասահման:
Արդյունքում, ուսումնական տարվա սկզբից ի վեր դպրոցներն աշխատում են և՜ անհատական և՜ առցանց դասավանդման հիբրիդային ռեժիմներով:
Հոդվածը պատրաստվել է Reuters լրատվականի նյութի հիման վրա: