Մատչելի հղումներ

Փորձագետների կարծիքով՝ Ռուսաստանը դեռ երկար պետքէ վճարի Ուկրաինայի դեմ ագրեսիայի համար


Ռուսական զորքերը երեկ երեկոյան հրետակոծել են Դնեպրոպետրովսկի շրջանի Զապորոժյե և Նիկոպոլ քաղաքները, հայտնել են Ուկրաինայի իշխանությունները։

Զապորոժժիայում հարձակումների թիրախ են դարձել արդյունաբերական և էներգետիկ ենթակառուցվածքները։

Քաղաքացիական օբյեկտներին կանխամտածված հարվածները համարվում են ռազմական հանցագործություն։

Հարևան երկրի դեմ ռուսական զինված ագրեսիայի արդյունքում տասնյակ հազարավոր մարդիկ զոհվեցին, միլիոնավոր մարդիկ դարձան փախստական։

Ըստ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի՝ այն, ինչ Պուտինը չիկարող անել մարտի դաշտում, նա իրականում անում է երկրի խաղաղ բնակչության հետ՝ փորձելով նրանց զրկել ջերմությունից, էլեկտրականությունից, ջրից, սառեցնել նրանց: Նման գործողություններ Եվրոպան չի տեսել մի քանի տասնամյակ, ասել է նա NBC News-ի եթերում: Նա նաև հաստատել է, որ ԱՄՆ-ը կշարունակի Ուկրաինային տրամադրել ամեն տեսակի օգնություն։

Միևնույն ժամանակ, Եվրամիությունը մտադիր է ՄԱԿ-ի աջակցությամբ ստեղծել միջազգային տրիբունալ՝ Ուկրաինայում ռուսական բանակի կողմից կատարված ռազմական հանցագործությունները հետաքննելու և պատերազմ սկսելու բոլոր մեղավորներին՝ ընդհուպ մինչև բարձրաստիճան պաշտոնյաներ, պատասխանատվության ենթարկելու համար։ Այս միտքն առաջ է քաշել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Ռուսաստանը դեռ երկար պետքէ վճարի Ուկրաինայի դեմ ագրեսիայի համար
please wait

No media source currently available

0:00 0:03:14 0:00

Ուկրաինայի ղեկավարությունը ողջունել է այդ գաղափարը, և Ֆրանսիան արդեն սկսել է աշխատանքը նման հատուկ տրիբունալի ստեղծման ուղղությամբ։

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան Եվրահանձնաժողովի նախաձեռնությունն անօրինական է անվանել։

Ըստ փորձագետների՝ պատերազմների բարբարոսականբնույթը համատարած էր մինչև Վեստֆալյան խաղաղությունը (1648 թ.): «Ամերիկայի Ձայն»-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում պատմության պրոֆեսոր Անդրեյ Զուբովը նշում է, որ դրանից հետո Եվրոպայում աստիճանաբար հրաժարվեցին պատերազմի նման մեթոդներից՝ դրանք համարելով ոչ քաղաքակիրթ, իսկ Հաագայի կոնվենցիաները հաստատեցին այդ միտումը։

«Ցավոք, բոլշևիկյան և նացիստական ռեժիմները վերսկսելեն պատերազմի վատագույն ավանդույթները: Իսկ այն, ինչ հիմա անում է Պուտինը Ուկրաինայում, Ստալինի ու Հիտլերի գործելաոճի ուղղակի շարունակությունն է։ Բնականաբար, նման գործողությունները չեն տեղավորվում ոչ մի իրավական տրամաբանության ու բարոյական նորմերի մեջ։ Սա իսկապես հարյուր տոկոսանոց բարբարոսություն է, և, իհարկե, պետք է խստագույնս պատժվի, որպեսզի այսուհետ ոչ մեկի համար սովորական չլինի»,- ասում է նա:

Ակնհայտ է, որ Պուտինը դեռ պատրանքներ ունի, որ կարող է հաղթել Ուկրաինայում, պնդում է Զուբովը։ Միաժամանակ, փորձագետի կարծիքով, նա սխալներ է թույլ տալիս մեկը մյուսի հետեւից։

Ռուսաստանի վերնախավում, հավանաբար, վախենում են կատարված վայրագությունների համար պատասխանատվությունից, բայց Պուտինը նրանց դարձրելէ իր քաղաքականության պատանդը,- հայտարարու է Զուբովը: Դա սակայն նրանց որևէ կերպ չի արդարացնում: Յուրաքանչյուր հաջորդ հանցագործություն (ռուսական բանակի) միայն կհանգեցնի համաշխարհային հանրության ցանկության ուժեղացմանը՝ հատուցելու բոլորին, ովքեր ներգրավված են այս հրեշավոր պատերազմի սանձազերծման մեջ»։

Անդրեյ Զուբովը նաեւ չի բացառել, որ ապագայում Ռուսաստանին սպառնում է հեռացում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից կամ վետոյի իրավունքի զրկում՝որպես ագրեսոր երկիր։ Դրանից հետո ՄԱԿ-ի միջոցով միջազգային տրիբունալը հնարավոր կդառնա, եզրափակեց նա։

«Այն, որ Պուտինը սխալներ է թույլ տալիս և շատ հաճախ է դրանք թույլ տալիս, արդեն փաստ է»,- պնդում է նա:

Պուտինն իր բանակի ցուցադրած դաժանությամբ ցանկանում է կոտրել Ուկրաինայի դիմակայության կարողությունն ու կամքը, իր հերթին կարծում է քաղաքական և ռազմական փորձագետ Յուրի Ֆյոդորովը։ «Ամերիկայի ձայն»-ի զրուցակիցը կարծում է սակայն, որ իրականում դա հակառակ ազդեցությունն է ունենում։

Հնարավոր է նաև, որ Կրեմլը հույս ունի այս կերպ Կիևին ստիպել բանակցել, կարծում է փորձագետը՝ կասկած հայտնելով, որ այսպիսով Մոսկվան կարող է հասնել դրան: Այն, որ Պուտինը սխալներ է թույլ տալիս և շատ հաճախ է դրանք թույլ տալիս, դա արդեն ոչ մեկին չզարմացնող փաստ է: Մտավախություն կա, որ նրա մոլորությունը տեսանելի է բոլորին, բացի անձամբ իրենից, ասում է նա։

Ենթադրենք Մեծ Բրիտանիայի նացիստական ռմբակոծությունը պակաս դաժան չէր», - հիշում է նա: - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խաղաղ բնակչությունից գրեթե 70 հազարը զոհվել է։ Բայց բրիտանացիները համառեցին և հաղթեցին: Նույնը կլինի Ուկրաինայում, եզրակացնում է փորձագետը։

Այս տարի միայն Համաշխարհային բանկի միջոցով Ուկրաինային փոխանցվել է մոտ 18 մլրդ դոլար, որի զգալի մասը հատկացրել է ԱՄՆ-ը։

Ամերիկացիների մեծամասնությունը (57%) կարծում է, որ Միացյալ Նահանգները պետք է շարունակի ռազմական և ֆինանսական օգնություն տրամադրել ուկրաինացի ժողովրդին ռուսական ագրեսիայի դեմ պայքարում, ասվում է հինգշաբթի հրապարակված հասարակական կարծիքի հարցման մեջ։

Հոդվածը պատրաստվել է Վիկտոր Վլադիմիրովի նյութի հիման վրա

XS
SM
MD
LG