Մատչելի հղումներ

ԱՄՆ արդարադատության նախարարությունը կփորձի հարցաքննել Մայք Փենսին հունվարի 6-ի դեպքերի գործով


Այս հարցի շուրջ բանակցությունները նախնական փուլում են

ԱՄՆ արդարադատության նախարարությունը կփորձի որպես վկա հարցաքննել ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսին հունվարի 6-ի դեպքերի քրեական հետաքննության շրջանակում: Այս մասին հայտնում է New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ արդարադատության նախարարության իր աղբյուրներին։

Ըստ The New York Times-ի՝ Մայք Փենսը բաց է քննարկման հարցում՝ ընդունելով, որ Արդարադատության նախարարության հետաքննությունը տարբերվում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա հարձակման հետաքննությունից:

Գործով գլխավոր քննիչ Թոմաս Ուինդոմը կապ է հաստատել ԱՄՆ նախկին փոխնախագահի օգնականների հետ: Շաբաթներ առաջ էր, որ ԱՄՆ գլխավոր դատախազն անցած ուրբաթ հատուկ հետաքննող նշանակեց՝ վերահսկելու հունվարի 6-ի հետաքննությունը և Թրամփի կողմից գաղտնի փաստաթղթեր պահելու հետ կապված հարցերը:

Ըստ New York Times-ի՝ Մայք Փենսին հարցաքննելու բանակցությունները դեռ նախնական փուլում են։ Փենսին դեռ չեն կանչել դաըարան: Դա մի գործընթաց է, որը կարող է ձգձգվել ամիսներ, քանի որ Թրամփը կարող է օրինական ճանապարհով արգելափակել կամ ձգձգել Փենսի ցուցմունք տալը՝ հենվելով գործադիր արտոնությունների վրա:

Մայք Փենսը հրապարակավ ասել է, որ կարծում է, որ Թրամփը սխալվել է՝ մտածելով, որ փոխնախագահը կարող է փոխել 2020 թվականի ընտրությունների արդյունքը։

2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումում ԱՄՆ փոխնախագահը և Ներկայացուցիչների պալատի անդամները պետք է վավերացնեին Ընտրական կոլեգիայի քվեարկության արդյունքները, երբ Կապիտոլիումը ենթարկվեց հարձակման Թրամփի կողմնակիցների կողմից: Դրան նախորդել էին մի քանի շաբաթներ շարունակ տևած ցույցերը, որոնց ընթացքում ընտրություններում պարտված Թրամփը կեղծ հայտարարություններ էր անում, թե ինքը հաղթել է ընտրություններում։

Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության նյութի հիման վրա

XS
SM
MD
LG