Մատչելի հղումներ

ՀԴԲ-ն մտահոգություններ ունի TikTok-ի հետ կապված


Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քրիստոֆեր Ռեյն ասել է, որ գործակալությունը «ազգային անվտանգության մտահոգություններ ունի» TikTok-ի հետ կապված:

Հայտարարությունը հնչել է այն ժամանակ, երբ չինական ընկերությունը աշխատում է ԱՄՆ կառավարությունից երկրում իրենց գործունեությունը շարունակելու թույլտվություն ստանալու շուրջ:

Կոնգրեսում հնչած հայտարարությունում Ռեյը նշել է, որ այս մտահոգությունները մասամբ կապված են «չինական կառավարության կողմից միլիոնավոր օգտատերերի տվյալների հավաքագրումը վերահսկելու և դրանք օգտագործելու հնարավորության հետ»:

Ըստ Ռեյի, կան նաև մտավախություններ, որ Չինաստանի կառավարությունը կարող է «վերահսկել մարդկանց ցուցադրվող տիկտոկների ալգորիթմը, ինչը հնարավոր է օգտագործվել ազդեցիկ գործողություններ իրականացնելու կամ անձնական սարքերի տեխնիկական վտանգի ներուժ ստեղծելու համար»:

Ռեյը Չինաստանի արտաքին հետախուզական հնարավոր գործողությունները անվանել է «մեր ազգի գաղափարների, նորարարությունների և տնտեսական անվտանգության ամենամեծ երկարաժամկետ սպառնալիքը»:

Այնուամենայնիվ, նա հրաժարվել պատասխանել օրենսդիրի այն հարցին, թե արդյո՞ք Չինաստանի կառավարությունը TikTok-ն օգտագործում է ամերիկյան քաղաքացիների վերաբերյալ տվյալներ հավաքելու համար:

Հոդվածը պատրաստվել է Ամերիկայի ձայնի ռուսական ծառայության նյութի հիման վրա:

XS
SM
MD
LG