Մատչելի հղումներ

Թրամփի տնից առգրավված փաստաթղթերը եղել են գաղտնի, ասում են հետաքննիչները


Փորձագետները կանխատեսում են, որ շուտով մեծ աղմուկ է բարձրանալու Թրամփի տունը խուզարկության ենթարկելու մասին արդարադատության նախարարության վերջին հայտարարությունից հետո:

ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հրապարակել է լուսանկարներ, որտեղ երեւում են երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի տնից առգրավված գաղտնի փաստաթղթեր:

Ինչպես իրավագիտության պրոֆեսոր Քիմբերլի Ուեյլն է

Skype-ի միջոցով ասել ‘’Ամերիկայի Ձայն’’-ին, այդ փաստաթղթերի վրա հստակ կերպով երեւում են նարնջագույն կնիքներ, որոնք վկայում են, որ դրանք պարունակում են գաղտնի տեղեկատվություն: Նրա խոսքերով, Թրամփի այն պնդումները, թե ինքն անձամբ է դրանք նախագահության օրոք գաղտնազերծել, չեմ համապատասխանում իրականությանը, քանի որ դրանց վրա չկա ‘’գաղտնազերծված’’ բառով որեւէ կնիք:

Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից օգոստոսի 8-ին Ֆլորիդայում Թրամփի տունը խուզարկության ենթարկվեց այն բանից հետո, երբ Թրամփի փաստաբաններից մեկը հայտարարեց, թե բոլոր գաղտնի փաստաթղթերը վերադարձվել են Սպիտակ տուն: Այդպիսով նա արգելել էր, որ այստեղ իրականացվեր խուզարկություն:

Ազգային անվտանգության հարցերով փաստաբան Բրեդլի Մոսն այժմ ասում է, որ այժմ նախապես չհայտարարված այս խուզարկության արդյունքում Թրամփի ու նրա փաստաբանի համար խնդիրները խորանալու են:

«Կարծում եմ, կներկայացվի դիմադրություն ցուցաբերելու, կոծկելու եւ խոչընդոտելու մասին մեղադրանք:

«Ամերիկայի Ձայն»-ին փորձագետն ասել է, թե հնարավոր է համարում Թրամփի դեմ մոտ ժամանակներս քրեական մեղադրանքի առաջադրումը:

Քիմբերլի ՈՒեյլը կարծում է սակայն, որ նախկին նախագահի դեմ նման մեղադրանքներ ներկայացնելու համար հավելյալ տեղեկություններ ու փաստեր են հարկավոր ՀԴԲ-ից եւ Կենտրոնական հետախուզական վարչությունից: Նման գործ սարքելու համար, ասում է նա, կպահանջվեն ամիսներ:

Թրամփը հերքել է իր դեմ հնչող մեղադրանքները, սակայն որեւէ կերպ չի բացատրել, թե ինչու է այդքան մեծ ծավալով գաղտնի փաստաթղթեր հանել Սպիտակ տնից: Նա պարզապես սոցցանցերում գրառումներում հարձակումներ է գործում ընդդեմ արդարադատության նախարարության ու հայտարարում, որ այս ամենի հիմքում քաղաքական դրդապատճառներն են:

Հետաքննիչները հայտարարում են, թե հայտնաբերվել են ապացույցներ այն մասին, որ գրառումները «հավանաբար թաքցվել և հեռացվել են» տան պահեստի տարածքից, ինչն առաջ է բերում կասկածներ, որ «ջանքեր են գործադրվել» հետաքննությունը խոչընդոտելու համար:

'Ամերիկայի Ձայն''

XS
SM
MD
LG