Մատչելի հղումներ

Ուկրաինայի նախագահ Զելենսկին Կիևում դիմավորում է ՄԱԳԱՏԷ-ի առաքելության անդամներին


Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երեքշաբթի օրը, օգոստոսի 30-ին Կիևում հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Գրոսիի հետ: Գրոսսիին այցելել է Զապորոժժիայի շրջան՝ ստուգելու և գնահատելու Եվրոպայի ամենամեծ ատոմակայանի ներկայիս իրավիճակը:

Զելենսկին կոչ է արել էլեկտրակայանի վերահսկողությունն ամբողջությամբ փոխանցել Ուկրաինային։

«Միայն այսպես կարող ենք վերացնել ատոմային էներգիայի հետ կապված ցանկացած ռիսկ»,- ասել է Զելենսկին Ուկրաինայի և ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունների հանդիպման ժամանակ։

Երեքշաբթի օրը Ուկրաինան Ռուսաստանին մեղադրել էր ՄԱԳԱՏԷ-ի պաշտոնյաների կողմից օգտագործվելիք ատոմակայան հասնելու համար օգտագործվող միջանցքի միտումնավոր գնդակոծման մեջ: Ըստ Ուկրաինայի, Ռուսաստանի նպատակն էր փորձել ՄԱԳԱՏԷ-ի պաշտոնյաներին ստիպել ճանապարհորդել Ռուսաստանին միացված Ղրիմի տարածքով: Մոսկվան անմիջապես չի արձագանքել այդ մեղադրանքներին:

Ատոմակայանը ուկրաինական պատերազմի առաջին օրերից գրավված է եղել ռուսական ուժերի կողմից, սակայն մինչև օրս կառավարվում է ուկրաինական անձնակազմի կողմից և միացված է Ուկրաինայի էլեկտրացանցին:

Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց մեղադրում են ատոմակայանի մերձակայքը հրթիռակոծելու մեջ, ինչը մեծացրել է ռադիացիոն աղետի վախը:

ՄԱԳԱՏԷ-ն ասել է, որ տեսուչները գնահատելու են կայանի ֆիզիկական վնասը և անձնակազմի աշխատանքի պայմանները, որպեսզի հասկանան, թե որքան արդյունավետ են անվտանգության համակարգերը:

Հոդվածը պատրաստվել է «Reuters» լրատվականի նյութի հիման վրա:

XS
SM
MD
LG