Մատչելի հղումներ

Զելենսկի. Ռուսաստանի տարածքային նկրտումները տարածվում են Վարշավայից մինչև Սոֆիա


Ուկրաինայի նախագահը կոչ է արել ուժեղացնել ԵՄ պատժամիջոցները Ռուսաստանի դեմ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմեր Զելենսկին չորեքշաբթի օրը կոչ է արել ԵՄ-ը թույլ տալ իր երկրին սկսել դաշինքին միանալու գործընթացը՝ զգուշացնելով, որ Ռուսաստանի տարածքային նկրտումները տարածվում են Վարշավայից մինչև Սոֆիա:

Սպասվում է, որ Եվրահանձնաժողովը կհայտարարի Ուկրաինայի թեկնածության մասին այս շաբաթ՝ ԵՄ գագաթնաժողովից առաջ: Թեկնածուի կարգավիճակի տրամադրումը նախնական քայլ կլինի ԵՄ-ն անդամակցելու երկար գործընթացում։

Խոսելով Չեխիայի խորհրդարանի երկու պալատների հետ տեսակապի միջոցով՝ Զելենսկին կոչ է արել ուժեղացնել ԵՄ պատժամիջոցները Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինա ներխուժելու պատճառով։

«Ռուսաստանը հետաքրքրված է ոչ միայն մեր (քաղաքներով) Մարիուպոլով, Սևերոդոնեցկով, Խարկովով և Կիևով։ Ո՛չ, նրա հավակնություններն ուղղված են Վարշավայից մինչև Սոֆիա հսկայական տարածքի»,- ասել է Ուկրաինայի նախագահը։ «Ինչպես նախկինում, ռուսական ներխուժումն Ուկրաինա առաջին քայլն է, որն անհրաժեշտ է Ռուսաստանի ղեկավարությանը՝ դեպի այլ երկրներ ճանապարհ բացելու, դեպի այլ ժողովուրդների նվաճում»։

Եվրամիությունը պատժամիջոցների վեց փուլ է սահմանել Ռուսաստանի դեմ, իսկ Ուկրաինան ձգտում է յոթերորդ փաթեթի ընդունմանը՝ պատերազմը դադարեցնելու համար Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու համար:

«Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ տալն այժմ նշանակում է ապացուցել, որ եվրոպական միասնությունն իրական է, և որ եվրոպական արժեքներն իսկապես գործում են, և միայն նշված չեն որոշակի փաստաթղթերում», - հորդորել է Զելենսկին։

Նա ասաց, որ չեխ ժողովուրդը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստական Գերմանիայի կողմից օկուպացվելուց հետո և պատերազմից հետո խորհրդային տիրապետության տասնամյակների ընթացքում, գիտի, թե ինչպես են ավարտվում փոխզիջումները և ինչպես են ավարտվում զիջումները բռնակալությանը:

Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության նյութի հիման վրա

XS
SM
MD
LG