Մատչելի հղումներ

Մարիուպոլի ավերված թիվ 66 դպրոցի պատմությունը


Թիվ 66 դպրոցը Մարիուպոլի հպարտությունն էր՝ 2018 թվականին հիմնանորոգումից հետո: Բայց ամեն ինչ փոխվեց 2022 թվականի փետրվարի վերջին

Մարիուպոլի թիվ 66 դպրոցը վերջին անգամ բաց էր աշակերտների համար 2022 թվականի փետրվարի 23-ին:

«Փետրվարի 24-ին ես եկա դպրոց: Եկան նաև ուսուցիչներից և անձնակազմից մի քանիսը: Ես իմ օգնականների և տեղակալների հետ թաքցրել եմ բոլոր փաստաթղթերը՝ գնահատականներ, անձնական գործեր, աշխատանքային գրառումներ։ Մենք մեր ամբողջ սարքավորումները թաքցրեցինք չհրկիզվող պահարաններում: Ամեն ինչ փակեցինք ու մաքրեցինք: Ես նույնիսկ կարճ տեսահոլովակ եմ նկարել՝ վերջին մարդը՝ դպրոցում: Այսօր ցանկանում եմ այն տեսնել կրկին լուռ, գեղեցիկ և հանգիստ: Այդպես սկսվեց դպրոցում մեզ համար պատերազմի առաջին օրը»,- պատմում է Մարիուպոլի թիվ 66 դպրոցի տնօրեն Նատալյա Ռովիցկան:

Պատերազմը սկսվելուց անմիջապես հետո պարզ էր, որ Մարիուպոլն անվտանգ չէ: Այնուամենայնիվ, որոշ ժամանակ Ռովիցկան կարողացավ գնալ դպրոց՝ համոզվելու, որ ամեն ինչ լավ է:

«Մարտի 10-ին, ուշ կեսօրին, ինձ տեսության եկան ծնողները, ովքեր ապրում էին դպրոցի մոտ: Նրանք ասացին՝ այլևս դպրոց մի գնա։ Եվ ինձ նկարներ ցույց տվեցին՝ դպրոց չկար։ Հրթիռը խոցել էր դպրոցը. այն ավերվել է»,- պատմում է տնօրենը։

Ինձ նկարներ ցույց տվեցին՝ դպրոց չկար. հրթիռը խոցել էր դպրոցը, որն ավերվել է. Մարիուպոլի դպրոցի տնօրեն
please wait

No media source currently available

0:00 0:02:22 0:00

Մարիուպոլի հրետակոծությունն ուժեղացել է: Ռովիցկան ամուսնու և շան հետ օրերով անցկացրել է նկուղում, իսկ հետո ստիպված են եղել հեռանալ։

«Մենք դժվարությամբ հավաքեցինք իրերը: Մեզ հետ էին իմ ու ամուսնուս բոլոր փաստաթղթերը։ Մենք պարզապես վերցրեցինք երկու բարձ, վերմակ, մի կաթսա, մի փոքր ուտելիք, կարտոֆիլ և մեկ շիշ ջուր ու գնացինք»,- ասում է Ռովիցկան:

Երբ նա ապահով տեղ հասավ, գրեթե անմիջապես աշխատանքի առաջարկ ստացավ Վարշավայում: Unbreakable Ukraine անունով հիմնադրամն այնտեղ բացեց առաջին ուկրաինական դպրոցը և տնօրենի կարիք ուներ:

«Այդ դպրոցն ուներ 13 երեխա Մարիուպոլից: Նրանցից երեքը իմ հին դպրոցից էին»,- ասում է նա։

Այսօր թիվ 66 դպրոցի աշակերտները ցրված են աշխարհով մեկ։ Ոմանք դեռ Մարիուպոլում են։ Բայց Ռովիցկան նրանց մեծ մասի հետ կապ է պահպանում։

Վերջին զանգի օրվա տոնակատարությունը տեղի ունեցավ առցանց:

«Մեր սիրելի շրջանավարտներ, մեր սիրելի ծնողներ և ուսուցիչներ: Շնորհավորում եմ բոլորիդ»։

Չնայած պատերազմին, ուսուցիչները շարունակում են շրջանավարտներին նախապատրաստել իրենց համալսարանական ընդունելության քննություններին, որպեսզի համոզվեն, որ աշակերտները գիտակցում են, որ կյանքը շարունակվելու է:

Հոդվածը պատրաստվել է Ամերիկայի ձայնի լրագրողներ Լեսիա Բակալեցի ու Աննա Ռայսի նյութի հիման վրա

XS
SM
MD
LG