Մատչելի հղումներ

Ռուսական ուժերի կողմից հրետակոծության ենթարկված Մարիուպոլ քաղաքի բնակիչերը մոլորված են


Մարիուպոլի «Ազովստալ» երկաթի և պողպատի գործարանի վրա ծուխ է բարձրանում
Մարիուպոլի «Ազովստալ» երկաթի և պողպատի գործարանի վրա ծուխ է բարձրանում

Երկուշաբթի օրը, մայիսի 2-ին, Մարիուպոլի բնակչուհի 64-ամյա Տատյանա Բուշլանովան լաց էր լինում ածխացած բազմաբնակարան շենքի առջև, նույնիսկ չերկնչելով մոտակայքի պայթյունների ձայներից:

Նա Ազովի ծովի նավահանգստային քաղաքի բազմաթիվ մարդկանցից մեկն է, որոնց տները ավերվել կամ ծանր վնասվել են շաբաթներ շարունակ ռուսական հրետակոծությունների հետևանքով:

Ռուսաստանը ձգտում է Ուկրաինան կտրել Սև ծովից և հարավում և արևելքում միացնել իր կողմից վերահսկվող տարածքները: Այդ պատճառով էլ Մարիուպոլը Ռուսաստանի գլխավոր թիրախն է:

Բուշլանովան պատմել է, թե ինչպես է ամեն առավոտ արթնանում ու լաց լինում: Կինը իրեն մոլորված է զգում որովհետև շրջանում ամեն ինչ քանդված է և նա չգիտի, թե ուր կարող է գնալ:

«Եթե ինձ տուն տրամադրեին, ես այսօր կհեռանայի, բայց այսպես ո՞ւր գնամ,» ասել է Բուշլանովան: Նրա տունն այլևս չունի տանիք և պատուհաններ:

«Արդյո՞ք հնարավոր է բոլորին բնակարաններով ապահովել: Պարզապես սարսափելի է: Ես չգիտեմ, թե ինչպես ենք այստեղ մնալու ձմռանը: Մենք չունենք տանիք և պատուհաններ: Շատ դժվար է լինելու,» հավելել է նա:

Ռուսական ուժերը հրթիռներ են արձակել քաղաքում շրջապատված «Ազովստալ» պողպատի արտադրամասերի վրա: Հրթիռերի արձակած ծխից գործարանի վերևում մթնել է երկինքը, որտեղ պաշտոնյաներն ասում են, որ չնայած տարհանմանը, դեռևս արգելափակված է մնաում 200 խաղաղ բնակիչ:

Երեքշաբթի օրը, մայիսի 3-ին, քաղաքապետ Վադիմ Բոյչենկոն հայտել է, որ բազում խաղաղ բնակիչներ արգելափակված են համալիրի տակ գտնվող բունկերում և թունելներում, իսկ քաղաքի մեկ այլ հատվածում մնացել է մոտ 100 հազար մարդ:

Հոդվածը պատրաստվել է "Reuters" լրատվականի հրապարակած նյութի հիման վրա:

XS
SM
MD
LG