Մատչելի հղումներ

ՄԱԿ-ի գլխավորած տարհանման արդյունքում Մարիուպոլի խաղաղ բնակիչները դուրս են գալիս Ազովստալի բունկերից


Կիրակի օրը,մայիսի 1-ին Մարիուպոլի Ազովստալ պողպատի գործարանի բունկերից տարհանվել են այնտեղ գտնվող քաղաքացիները: Տարահանումը տեղի է ունեցել ՄԱԿ-ի և Միջազգային Կարմիր Խաչի համաձայնության հետևանքով, ըստ որի նրանք պետք է ջանքեր գործադրեն թեթևացնելու Ուկրաինայում պատերազմի ամենակործանարար հետևանքները:

Արդեն երկու ամիս է Ռուսական ուժերը հարվածներ են հասցնում նավահանգստային քաղաքին՝ Մարիուպոլը վերածելով անապատի: Քաղաքում զոհերի թիվն անհայտ է: Այնտեղ շաբաթներ շարունակ հազարավոր մարդիկ փորձում էին գոյատևել առանց ջրի, սանիտարական պայմանների և սննդի:

Ներկայումս քաղաքը գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ, սակայն որոշ զինվորներ և քաղաքացիական անձինք պատսպարվել էին Ազովստալում, խորհրդային ժամանակաշրջանի գետնի տակ գտնվող հսկայական գործարանում, որը հիմնադրվել է Իոսիֆ Ստալինի օրոք և նախագծված է բունկերների և թունելների լաբիրինթոսով՝ հարձակումներին դիմակայելու համար:

Ըստ ՄԱԿ-ի, մարդկանց տարհանման գործողությունը պողպատի արտադրամասերից սկսվել է ապրիլի 27-ին, ուրբաթ օրվանից:

«ՄԱԿ-ը հաստատում է, որ Ազովստալ պողպատի գործարանում անվտանգ տեղահանման գործողություն է ընթանում, որը համաձայնեցված է ԿԽՄԿ-ի (Կարմիր խաչի միջազգային կոմիտեի) և հակամարտող կողմերի հետ»,- ասել է ՄԱԿ-ի խոսնակ Սավիանո Աբրեուն։

ԿԽՄԿ-ն նշել է, որ պողպատի գործարանին հասնելու համար, ավտոշարասյունն անցել է 230 կիլոմետր:

Ըստ Ռոյթերսի լուսանկարչի, խաղաղ բնակիչները ժամանել էին Բեզիմեննե գյուղ՝ Դոնեցկի մի շրջան, որը գտնվում է Մարիուպոլից մոտ 30 կմ դեպի արևելք և Ռուսաստանի կողմից աջակցվող անջատողականների վերահսկողության տակ է: Այնտեղ, շաբաթներ տևած տառապանքից հետո, նրանք վերջապես կարողացել էին խնամք ստանալ:

Նախագահ Վլադիմիր Զելենսկին իր թվիթերի էջում հայտնել է, որ երկուշաբթի օրը, մայիսի 2-ին, 100 տարհանվածներից բաղկացած առաջին խումբը ժամանել է Ուկրաինայի կողմից վերահսկվող Զապորոժժիա քաղաք:

Հոդվածը պատրաստվել է "Reuters" լրատվականի հրապարակած նյութի հիման վրա:

XS
SM
MD
LG