Մատչելի հղումներ

Սպիտակ տուն. ԱՄՆ-ը «ջախջախել է» Ռուսաստանի տնտեսությունը


Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեն Փսակի
Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեն Փսակի

Ռուսական կողմը համամիտ չէ՝ պնդելով, որ պատժամիջոցների հետեւանքները կհասցվեն նվազագույնի

Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեն Փսակին հայտարարել է, որ ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ «ջախջախել է» ռուսական տնտեսությունը։

«Ինչպիսիս վերջաբան կլինի, ապա այդ հարցը պետք է հղել նախագահ Պուտինին: Մենք ամբողջությամբ ջախջախել ենք նրա տնտեսությունը», - ասել է Փսակին լրագրողների հետ ճեպազրույցում:

Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ՌԴ իշխանությունները միջոցներ են ձեռնարկում ռուսական տնտեսությանն աջակցելու համար, և որ հիմքեր կան ենթադրելու, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետևանքով կորուստները կհասցվեն նվազագույնի։

XS
SM
MD
LG